Thursday, 18 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ

Հետաքրքիր է, որ հենց Էդմոն Մարուքյանին է տրված ապահարզանի մունետիկը լինելու պատիվը

Դա ոչ մի վատ բան չի ասում Մարուքյանի մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայաստանի Եվրոպական ընտրություն» նախաձեռնության ղեկավար, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։

-Պարոն Խզմալյան, ինչպե՞ս եք վերաբերում «ԵԼՔ» դաշինքի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու նախագծին։ Արդոք կարծո՞ւմ եք՝ նման հեռանկար հնարավոր է։

-Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպը սկսվում է հետևյալ նախադասությամբ. «Բոլոր երջանիկ ընտանիքները՝ երջանիկ են միանման, իսկ ամեն դժբախտ ընտանիք՝ դժբախտ է յուրովի»։ Բավական հետաքրքիր է, որ Ռուսաստանից բաժանվող եղանակը բոլոր երկրների պատմության մեջ բավականին տարբեր է, յուրովի, մինչդեռ միանալու եղանակը՝ նույնն է։ Ռուսաստանը բռնի, ռազմական ճանապարհով զավթում էր այդ երկրները։Իմիջայլոց մենք մոռանում ենք, բայց առաջին երկիրը, որ զավթել է Ռուսաստանը՝ այն էլ Թուրքիայի հետ միասին՝ Հայաստանն էր 1920 թվականին։ Մենք արժանացել ենք հատուկ «պատվի»՝ դառնալով առաջին զավթված երկիրը։ Հարյուր տարվա ընթացքում երրորդ անգամ կանգնած ենք Ռուսաստանից բաժանվելու իրավիճակում։Եթե առաջին երկու անգամները մեզ համար ամեն ինչ անսպասելի էր, ամեն ինչ մեզնից անկախ էր ընթանում՝ հիմա մի փոքր այլ իրավիճակ է։ Այս առումով բավական հետաքրքիր է, որ հենց «Ելք» դաշինքին կամ ավելի ճիշտ Էդմոն Մարուքյանին է տրված այդ պատիվը՝ լինել ապահարզանի մունետիկը։ Իրականում դա Սերժ Սարգսյանի նախաձեռնությունն է, տվյալ դեպքում Մարուքյանը կատարում է նախագահականի ամենաբարձր ատյանի առաջադրանքը և դա լավ է։ Մենք այսպես թե այնպես, խորամանկորեն երկու քայլ առաջ, չորս քայլ հետ անելով՝ մոտենում ենք այս իրավիճակին։Վրացիները արեցին դա վաղուց՝ սկանդալով, կռվով, պատերազմով, հող կորցնելով։ Հիմա փորձում են գաղտնի՝ Իվանիշվիլիի միջոցով հետ գրավել, Մոլդովան այլ տարբերակ ընտրեց, Ուկրաինայի տարբերակն էլ ամենաքաջածանոթն է։

Սերժ Սարգսյանն ընտրեց այս տարբերակը և այնքան զգույշ է գործում, որ գործում է «Ելք» դաշինքի միջոցով։ Դա ոչ մի վատ բան չի ենթադրում , ոչ մի վատ բան չի ասում Մարուքյանի կամ «Ելք» դաշինքի մասին։ Մարուքյանը հետևողականորեն խոսում է այս տարբերակի մասին տարիներ շարունակ։ Բայց ես կարծում եմ, որ կարևոր է հասկանալ, որ սա գալիս է վերևից, եթե դա չհասկանանք, ապա «Ելքի» նախաձեռնությունը բավականին մարգինալ ու անլուրջ նախաձեռնություն կթվա։ Մինչդեռ սա շատ լուրջ, կարևոր և իրատեսական նախաձեռնություն է։

-Հասկանալի է, որ «Ելք»-ը խորհրդարանում լայն աջակցություն չի ստանա այս նախաձեռնության համար, ինչպե՞ս անել, որպեսզի դրսում լինի այդ աջակցությունը։

-Մենք շատ լավ հասկանում ենք, որ խորհրդարանը ոչինչ ինքնուրույն չի որոշում, կանի այն, ինչ նախագահականը կթելադրի։ Ես կրկնում եմ Մարուքյանի՝ այսպես կոչված դիմակահանդես խաղալու գործողությունը բավականին պատվաբեր է։ ԵԱՏՄ-ից դուրս գալը ոչ թե Մարուքյանի գիշերվա երազն է, այլ Սարգսյանի սթափ ու ճիշտ որոշումը։ Եթե ես չեմ սխալվում, ուրեմն խորհրդարանի բոլոր այլ ուժերը, բացի անհույս ռուսուլմաններից կողմ կլինեն այդ նախաձեռնությանը, կքվեարկեն այնպես, ինչպես նրանց կհուշի Հանրապետականը։ Ես վստահ եմ, որ ՀՀԿ-ն ևս կողմ կքվեարկի՝ քաջ գիտակցելով, որ դա հենց Բաղրամյան 26-ի նախաձեռնությունն է։

-Այսինքն կարծում եք, որ Հայաստանն իսկապես ԵԱՏՄ-ից դուրս գալու շանս ունի՞։

-Իհարկե։ Սակայն Ռուսաստանը կանի ամեն հնարավոր բան, որպեսզի դա խափանի, բայց Մոսկվայի վրա ճնշումը շատ մեծ է, անչափ բարենպաստ պայմաններ են՝ Ուկրաինա, Մոլդովա, Սիրիա, պատժամիջոցներ, այդ ամենը այնքան ձեռք ու ոտք է զբաղեցնում, որ Պուտինը չի հասցնի լուրջ խոչընդոտել։ Դա այն եզակի հնարավորությունն է, որից պետք է օգտվի Հայաստանը։Կարծում եմ պաշտոնական Երևանը ինձնից լավ է դա հասկանում։ Եվ թող սա լինի Էդմոն Մարուքյանի նախաձեռնություն, ես առաջինը կգնամ ու կողջունեմ։

-Իսկ հասարակությունը դրան տրամադրվա՞ծ է։

-Մենք մեզ խաբում ենք՝ ասում ենք խորհրդարան, կարծես թե մենք խորհրդարան ունենք, ասում ենք հասարակություն՝ կարծես հասարակություն ունենք։ Մենք չունենք հասարակություն, այն ջախջախվել է Հոկտեմբերի 27-ին, Մարտի 1-ին։ Եվ դա իմիջայլոց նաև Սերժ Սարգսյանի, Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոյանի մեղքն է։ Նրանց միակ հաջողությունն այն է, որ քանդեցին 88 թվականի այն հասարակությունը, որը հաղթեց պատերազմում, որը կարող էր անկախություն կերտել։ Նրանք ուզում են դա ինքնուրույն անել՝ ազատվելով ֆորմալ ձևով ինչպես 91-ին, իրականում դեռ բովանդակության մեջ պետք է ազատվենք։ Հասարակությունը պառակտված, վախվորած և ռուսամետ է։ Պետք է հերթական անգամ ոչ թե հասարակությանը վախեեցնել, այլ ճիշտ հակառակը՝ Սերժ Սարգսյանը դա չի կարող անել։ Ես բազմիցս նշել եմ՝ մեր սերունդը չի կարող անել, մեր սերունդը օր առաջ պետք է մեռնի ու տեղ բացի երիտասարդների համար։Նրանք, ովքեր ստրուկ ու վախեցած չեն՝ պետք է անեն այն, ինչ մենք չկարողացանք։ Մենք գոնե դռները պետք է բացենք ու ազատությունը ներս թողնենք երկիր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում