Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Էրդողանի վարչակազմի աղբյուրին։
Գործակալության հաղորդմամբ՝ որոշումն ընդունվել է հեռախոսազրույցի ընթացքում, որի ժամանակ Թրամփն ընդգծել է ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմավարական գործընկերության շրջանակում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման կարևորությունը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը Նյու Յորքում կբացվի սեպտեմբերի 12-ին։ Սեպտեմբերի 19-ին կսկսվեն արտաքին քաղաքական հարցերի քննարկումները՝ բարձր մակարդակի շաբաթվա շրջանակում։