Thursday, 25 04 2024
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն

Ո՞ւր ես գնում, Ասադ. Al Modon, Լիբանան

Սպասվում է, որ սիրիական ռեժիմը հսկայական շահույթ կստանա ԴԱԻՇ-ի անխուսափելի թվացող պարտությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ասադն արդեն երազում է ամենամոտ արտասահմանյան այցի մասին, որը տեղի կունենա ոչ ավանդական երթուղով, այսինքն՝ Ռուսաստանով կամ Իրանով: Այն նաև կանխավայելում է ԴԱԻՇ-ի դեմ վերջնական հաղթանակը, ինչը միջազգային հանրությանը, ինչպեսև Ասադին, թվում է Սիրիայի միջազգային դիրքի վերականգնման արժանի գին: Պետք է հիշել, որ դա կարող է ժամանակ պահանջել: Այս մասին գրում է լիբանանյան Al Modon պարբերականը:

Սիրիայի նախագահի քաղաքական և տեղեկատվական հարցերով խորհրդական Բուսեյնա Շաաբանը և նրա գործընկերը՝ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ֆեյսալ Ալ-Միքդադը, մոտ երկու ամիս առաջ հայտարարեցին, որ Սիրիան գնաժամի վերջի շեմին է: Դա ռեժիմի կողմնակիցներին հնարավորություն տվեց նորից սկսել օգտագործել հեղափոխության առաջին օրերի հանրահայտ կարգախոսը՝ «Արդեն հերիք է»:

Իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շտապեց Ասադին հաստատել «ահաբեկչության դեմ պայքարողի» և դրան «հաղթողի» կերպարում՝ երեքշաբթի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ իր խոսքի մեծ մասը նվիրելով ահաբեկչության դեմ պայքարում սիրիական կառավարության հաջողությունների մասին պատմելուն: Այդ ընթացքում Ասադի ռեժիմը հայտարարեց Դեյր-էզ-Զոր քաղաքի շրջափակումը վերացնելու մասին, ինչը Պուտինն անվանեց «շատ կարևոր ռազմավարական հաղթանակ»՝ Սիրիայի նախագահին շնորհավորական հեռագիր ուղարկելով:

Պուտինի ելույթից մի քանի ժամ առաջ, որում նա խոսում էր Դեյր-էզ-Զորի ազատագրումից հետո իրավիճակի առանձնահատկությունների մասին, ռուսական նավը Միջերկրական ծովում, ինչպես հայտնեց RT-ն, գնդակոծում էր ԴԱԻՇ-ի օբյեկտները նահանգի գյուղական տարածքում: Դրա հետ միաժամանակ սիրիական բանակը քաղաք մտավ ռուսական ռազմաօդային ուժերի աջակցությամբ, առանց որի քաղաքին 3 ուղղություններով մոտեցող ռեժիմի ուժերը չէին կարողանա հաղթանակ տանել ԴԱԻՇ-ի դեմ:

Ռուսական ռազմական աջակցությունը, որը Մոսկվային սիրիացիների, համենայն դեպս, սիրիացի հեղափոխականների դեմ պատերազմի մասնակից դարձրեց, չխանգարեց և չի խանգարի սիրիական ընդդիմադիր հարթակներին, որոնք արժանի չեն այդպես կոչվելու, ամսվա կեսին Աստանա մեկնել, որտեղ տեղի կունենա հերթական հանդիպումը բանակցային գործընթացի շրջանակներում, որին աջակցում են Դոհան և Էր-Ռիյադը: Դա հաստատեց Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մի քանի օր առաջ: Միջազգային հանրությունը գնալով ավելի է ողջունում լարվածության թուլացման գոտիների մասին համաձայնագրերի կնքումը, նաև ռուս զինվորականների դերը, ովքեր ներկա են Սիրիայի շրջանների մեծ մասում խաղաղարար նպատակով:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան մեկ շաբաթ առաջ, ինչպեսև ցանկացած ռազմավարական վերլուծաբան, խոսում էր Սիրիայում 3 ամսում ԴԱԻՇ-ին հաղթելու հնարավորության մասին: Այս մասին նա ասաց մի քանի շաբաթ անց հայտարարություններից, որ հաջորդ մի քանի ամիսները որոշիչ նշանակություն կունենան սիրիական ճգնաժամի համար: Պետք է նշել, որ դե Միստուրայի հայտարարություններն արտացոլում են առանձին կողմերի ձգտումը՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ՝ միջազգային՝ վերջ դնել Սիրիայում «անիմաստ պատերազմին», ասվում է հոդվածում:

Վերը նշված ամեն ինչը մոտ ապագայում, թեկուզ ոչ պաշտոնական արտասահմանյան այցի մասին Ասադի երազանքը կարող է իրականություն դարձնել: Հնարավոր է՝ այս երազանքը միակ պատճառն է, որ Ասադը շրջափակումը հանելու մասին տեղեկության հրապարակվելուց հետո կապվեց Դեյր-էզ-Զորում բանակի մի քանի սպաների և անվտանգության ծառայության աշխատակիցների հետ: Առանձնակի հատկանշական է փաստը, որ Սիրիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը պատերազմի տարիներին ոչ մի անգամ առաջնագիծ չի այցելել: Շուտով նա կարող է ավելի կարևոր մի բան անել՝ վստահ լքել Սիրիան և վերադառնալ՝ վայրէջք կատարելով Դամասկոսի օդանավակայանում, եզրափակում է հոդվածագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում