Հոգլանդը հասավ իր նպատակին, հակամարտության կողմերը սկսեցին քննարկել, թեև այդ հայտարարության մեջ նորություն չկար: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԼՂ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը:
Հարցին, թե ո՞ւմ կսատարի Արցախը 2018-ին Հայաստանում վարչապետի թեկնածուի հարցում Բալայանը նկատեց. «Հայաստանի ԱԺ-ն ում ընտրի վարչապետ, մենք կկանգնենք այդ վարչապետ կողքին»:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ վերջերս Արցախ կատարած այցին Վահրամ Բալայանը նշեց. «ՀՀ իշխանությունները և այդ թվում վաչապետը մտահոգ են, որ Արցախում տնտեսությունը զարգանա և ժողովրդական ինստիտուտները կայանան: Մենք դրական ենք գնահատում ՀՀ վարչապետի գործունեությունը և նրա ծրագրերը կյանքի կկոչվեն»:
Մանրամասները տեսանյութում