Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Բրիտանական միջազգային դպրոցի (BISA) հանդիսավոր բացումը։ «Առաջին լրատվականի» հետ զրույցում դպրոցի ակադեմիական տնօրեն Աշոտ Աբրահամյանը ասաց, որ դպրոցում ընդունելությունը քննությունների միջոցով է, դիմել է 50 սան, քննությունը հանձնել է 30-ը:
«Դպրոցի շրջանավարտներին տրամադրվելու է բրիտանական ավարտական վկայական (A Level-ի ատեստատ), որը ճանաչված է աշխարհի առաջատար համալսարանների կողմից և հնարավորություն է տալիս հետագա կրթությունը շարունակել համաշխարհային բարձրակարգ կրթական հաստատություններում»,-շեշտեց նա: