Wednesday, 24 04 2024
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

«Ժառանգություն»-ը կողմ է ԵՏՄ-ից դուրս գալուն, բայց «Ելք»-ի ցանկություններով չի առաջնորդվի

«Ժառանգություն»-ը «Ելք»-ի ցանկություններով չի առաջնորդվի

«Բազմաթիվ առիթներ եղել են, երբ «Ժառանգություն» կուսակցությունն իր կարծիքն է հայտնել Հայաստանի՝ ԵՏՄ-ում լինելու հետ կապված։ «Ելք»-ի առաջարկներին արձագանքելը կամ աջակցություն ցույց տալը մի փոքր այլ կերպ եմ պատկերացնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը՝ անդրադառնալով «Ելք» դաշինքի՝ ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ գործընթաց սկսելու օրենքի նախագծին։

Սուսաննա Մուրադյանը շարունակելով իր միտքը, ընդգծեց՝ բազմաթիվ առիթներ են եղել, որ իրենք են նախաձեռնություն ցուցաբերել և կոչ են արել, որ այլ ուժեր միանան, բայց «Ելք»-ի կողմից արձագանք չի եղել. «Օրինակ՝ վերջերս մենք կուսակցությունների խոշորացման, միավորման առաջարկ արեցինք, բայց «Ելք»-ը որևէ կերպ չարձագանքեց, ուստի մեր գործողությունները մենք որևէ կերպ չենք կապում «Ելք»-ի նախաձեռնությունների և ցանկությունների հետ»,-ասաց Մուրադյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ ԵՏՄ-ից դուրս գալը և Եվրամիության հետ ավելի խոր համագործակցության գնալը մնում է«Ժառանգություն» կուսակցության օրակարգում և առաջնահերթություններում։

Մեր զրուցակցի խոսքերով՝ իրենք մնում են իրենց նախկինում հայնտած այն դիրքորոշմանը, որ ԵՏՄ-ին միանալը կոպտագույն սխալ էր. «Մենք այդ մասին մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել ենք, բայց կոնկրետ միանալ կամ աջակցելը չեմ պատկերացնում՝ ինչպես պետք է լինի։ Դուք գիտեք, որ «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացված չէ խորհրդարանում, ուստի մենք քվեարկության մասնակցել չենք կարող։ Բայց նախորդ գումարման խորհրդարանում մեր պատգամավորները բազմիցս բարձրացրել են այդ հարցը և ԵՏՄ-ին միանալու քվեարկության ժամանակ դեմ են քվեարկել»,- ասաց Սուսաննա Մուրադյանը։

«Ժառանգության» վարչության անդամը միևնույն ժամանակ կարծիք հայտնեց, որ եթե իրենք դրսում նման պահանջ բարձրացնեն՝ իր դիտարկմամբ նույն «Ելք»-ն իրենց չի միանա. «Իսկ եթե միանան՝ միայն կողջունենք»,- ասաց նա։

Մեր այն հարցին, թե արդյո՞ք հիմա ժամանակն է նման գործընթաց սկսելու համար, արդյո՞ք կիսում է այն մտահոգությունները, որ այժմ ԵՏՄ-ից դուրս գալով՝ Հայաստանն էլ ավելի վատ դրության մեջ չի հայտնվի, Սուսաննա Մուրադյանն արձագանքեց. «Իսկ Հայաստանն ավելի վատ դրության մեջ կարո՞ղ է լինել։ Անկեղծ ասած՝ ես սրանից ավելի վատ իրավիճակ չեմ պատկերացնում։ Հայաստանում ամեն օր տնտեսության անկում է գրանցվում, սրանից ավելի վատը ո՞րն է»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում