Իրինա Շեյկը Ռուսաստանում և Իսրայելում արձակուրդն անցկացնելուց հետո վերադարձել է Լոս Անջելես, և այժմ նա իր ազատ ժամանակն անցկացնում է դստեր՝ Լեյ դե Սենայի հետ, հայտնում է Yu News-ն:
Օրերս Բրեդլի Կուպերի հարսնացուին լուսանկարել են երեխայի հետ զբոսնելու ժամանակ: Թեև մոդելը փորձել է աղջկա դեմքը թաքցնել պապարացիների տեսախցիկներից, այնուամենայնիվ լուսանկարիչներին հաջողվել է լուսանկարել չորս ամսական Լեյին:
Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլից Իրինա Շեյկը հանդիպում է հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերի հետ: Նրանց դուստրը, որը ծնվել է մարտի 21-ին, առաջին երեխան է թե՛ մոդելի, թե՛ դերասանի համար: