Վերջերս Ջեյ Զին ներկայացրել է մի նոր ալբոմ՝ «4։44»-ը, որը դարձել է նրա կարիերայի ընթացքում ամենահամարձակներից մեկը։ Ռեփերը պատմում է ոչ միայն Բեյոնսեին դավաճանելու դեպքերի մասին, այլև հայտնել է, որ մայրը՝ Գլորիա Քարտերը, լեսբուհի է։
«Մայրս 4 երեխա ուներ, բայց լեսբուհի էր։ Շատ երկար ժամանակ ստիպված էր ձևացնել։ Թաքնվել պահարանում… Հասարակության ճնշումը, ամոթն ու ցավը թույլ չեն տալիս ընդունել։ Ուրախությունից լալիս էի, երբ դու սիրահարվում էիր…»,- Smiles երգի բառերը ամպրոպի պես հնչեցին։
Երեկ Dusse Friday ռադիոկայանին տված հարցազրույցում Գլորիան առաջին անգամ մեկնաբանել է որդու ասածը իր սեքսուալ կողմնորոշման մասին։
Գլորիան ամուսնուց բաժանվել է, երբ ապագա ռեփերը 5 տարեկան է եղել, և շատ դժվար է մեծացրել իր 4 երեխաներին։ Հիմա Ջեյ Զին պատրաստ է կատարել մոր ցանցացած քմահաճույքը։