Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վստահ է, որ Վրաստանը և Ուկրաինան իր հաշվով պայմանավորվել են: Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը:
«Մենք ամեն ինչ տեսնում ենք՝ Պորոշենկոյի և Իվանիշվիլիի միջև կա պայմանավորվածություն: Նրանք սկզբում շանտաժի են ենթարկում և վախեցնում են ինձ: Նրանք ասում են, որ եթե ես գնամ Ուկրաինա, ապա կհայտնվեմ բանտում՝ այնպիսի մեղադրանքներով, որոնք ոչ մեկը չի ճանաչում»,- Վարշավայում մամլո ասուլիսում հայտարարել է Սաակաշվիլին:
Միխեիլ Սաակաշվիլու կարծիքով՝ «Պորոշենկոն որոշել է ազատվել իրենից՝ որպես քաղաքական հակառակորդի»: «Նա որոշել է, որ ինձ կկալանավորեն և կփոխանցեն Իվանիշվիլիին՝ որպես իր անհատական ձերբակալվածի:Ես ձեզնից չեմ վախենում: Ես ճիշտ եմ»,- հավելել է Սաակաշվիլին: