Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին տարհամոզել է կնոջը Ադրբեջան ուղևորվելու հարցում։ Նա կնոջը հետ է պահել ուղևորությունից՝ նրան վտանգի չենթարկելու համար։
«Ամալը Մալդիվներում էր, որտեղ հասել է բանտից նախկին նախագահ Մուհամմադ Նաշեդի ազատ արձակման։ Երբ նա լքել է Մալդիվները, ցանկացել է ուղևորվել Ադրբեջան, որտեղ ևս մեկ բանտարկված հաճախորդ է ունեցել։ Ստիպված էի կնոջս հետ գործարքի գնալ՝ ես չեմ գնա Հարավային Սուդան, իսկ նա՝ Ադրբեջան»,-պատմել է դերասանը The Hollywood Reporter-ին։
Նրա խոսքով՝ ինքն Ամալի հետ պայմանավորվել է, որ իրենք թույլ չեն տա աշխատանքը ռիսկային իրավիճակի մեջ դնի իրենց։
Դերասանի կինը պաշտպանել է ադրբեջանցի լրագրողուհի Խադիջա Իսմայիլովայի շահերը, ով դատապարտվել էր Բաքվում 8 տարվա ազատազրկման՝ Ալիևիների ընտանիքի դեմ հետաքննության համար։ Տարեսկզբին նա ազատ էր արձակվել։