«Աթլետիկա»-ն սպորտի թագուհին է: Իմ երազանքն է հանրապետությունում կազմակերպել աթլետիկայի միջազգային մրցումներ: Այդ պայմաններից կարող են նաև օգտվել բոլոր մարզաձևերը: Շատ տաղանդավոր սերունդ ունենք ու եթե հանրապետությունում համապատասխան պայմաններ ստեղծվեն, այդ դեմքում նրանք կկարողանան իրենց ուժային և տեխնիկական հնարավորությունները բարձրացնել և մեծագույն հաջողությունների հասնել», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է լեգենդար մարզիկ, հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանը։