Չնայած, որ երկրպագուները շարունակ դժգոհում են և բաց նամակներ են հղում տարբեր գործիչների ընդհում մինչև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի ազգային հավաքականի տոսմերի չափանց թանկ լինելու վերաբերյալ, այդուհանդերձ ՀՖՖ-ն «թքած ունենալով» հանրության կարծիքի վրա շարունակում է իր հակաֆուտբոլային գործունեությունը:
Ազգային հավաքականի խայտառակ մրցելույթներից հետո թվում էր թե սառույցը տեղից այնումանայնիվ կշարժվի, բայց ոչ:
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են:
Տխրահռչակ ֆուտբոլային կառույցը տեղեկացնում է, որ մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 4000 դրամ: