Facebook սոցցանցը փորձարկում է գործառույթ, որի օգնությամբ միմյանց ընկեր հանդիսացող օգտատերերը կարող են հանդիպել իրական կյանքում։ Այս մասին հայտնում է Motherboard պարբերականը։
Նոր գործառույթն աշխատում է հետևյալ կերպ. սոցցանցն առաջարկում է ընկերների ցուցակից առանձնացնել նրանց, ում հետ ցանկանում ես հանդիպել։ Շփումը սկսվում է միայն այն դեպքում, եթե ընտրությունը փոխադարձ է։
Երկուստեք համաձայնությամբ զրույցը հիշեցնում է առցանց ծանոթությունների Tinder ծառայության հիմնական գործառույթը։ Facebook-ը նորարարությունն անվանում է «հանդիպման նոր առիթ»։