Վրացական Թեթնուլդի լեռնագագաթին (Սվանեթի շրջան) տեղացել է առաջին ձյունը, հայտնում է «Գռուզիա Օնլայն»-ը։
Ձյունը տեղացել է լեռնադահուկային ճանապարհի վրա՝ ծովի մակարդակից 3 կմ բարձրության վրա:
Այս տարի ձյունը լեռներում ժամանակից շուտ է տեղացել: Անցած տարի առաջին ձյունը գրանցվել էր հոկտեմբերի սկզբին: