Wednesday, 24 04 2024
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը

Ատոմակայանը և՞ս հանձնվում է «Տաշիրին»

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այս օրերին քննարկումներ են գնում ատոմակայանը 5 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման պայմանագրով «Տաշիր» ընկերությանը հանձնելու մասին: Թե ինչ փուլում են բանակցությունները, հաջողվել է համաձայնության գալ, թե ոչ՝ հայտնի չէ, սակայն ակնհայտ է, որ Հայաստանը ունի նման մտադրություն և հիմա ակտիվորեն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ:

Ատոմակայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ պատճառաբանելով, որ «զանգել ենք իր ձեռի վրա»:

Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք նաև էներգետիկայի նախարարությանը: Գերատեսչության մամուլի խոսնակ Վասակ Թարփոշյանն ի պատասխան մեր հարցի՝ ասաց, որ «որևէ մեկը այդ հարցով ոչ դիմել է մեզ, ոչ էլ այդ հարցով նախարարությունում որևէ քննարկում է եղել»:

Մեր դիտարկմանը՝ այնուամենայնիվ, կա՞ այդպիսի մտադրություն, Թարփոշյանը պատասխանեց. «Չգիտեմ: Ես ասացի այն, ինչ ասացի, ուրիշ տեղեկության չեմ տիրապետում»:

Էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ատոմակայանի ժամանակավոր մասնավորեցմանը՝ նկատեց, որ ինքն իրենով ԱԷԿ-ի՝ կոնցեսիոն կառավարման հանձնելն իր մեջ որևէ ռիսկեր չի պարունակում, քանի որ տարիներ շարունակ՝ ընդհուպ մինչև 2013թ., ատոմակայանի հավատարմագրային կառավարիչն էր ռուսական ՌԱՈ ԵԷՍ-ը, և այդ կառավարման տարիների ընթացքում երկրի էներգետիկ անվտանգության համար որևէ էական ռիսկեր չգոյացան, իսկ ատոմակայանը շարունակում էր ցուցադրել կայուն աշխատանք: Ռուսական ընկերությունն, իր հերթին, հետ հանձնեց կայանի կառավարումը Հայաստանին, քանի որ նախ՝ կառավարման այդ մոդելի միջոցով Հայաստանը մարել էր Ռուսաստանի՝ հարստացված ուրանի ներկրումից գոյացած պարտքը, մյուս կողմից՝ ռուսական ընկերությունը որոշում էր կայացրել կենտրոնանալ հիմնականում ջերմաէներգետիկ ոլորտի վրա:

«Սակայն մյուս կողմից՝ չպետք է մոռանալ, որ միջուկային էներգետիկան, ըստ էներգետիկայի մասին ՀՀ օրենքի, պետական մենաշնորհ է, և այս իմաստով հավատարմագրային, կոնցեսիոն կամ այլ ձևաչափով կայանը կառավարման հանձնելը իր մեջ հակասություն է պարունակում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փորձագետը:

Դավթյանի խոսքով՝ առհասարակ, ըստ միջուկային էներգետիկայի ոլորտում իրականացվող քաղաքականության մոդելների, երկրները ընդունված է բաժանել երեք խմբերի՝ միջուկային պրոտեկցիոնիզմի, միջուկային լիբերալիզմի և միջուկային դիսկրիմինացիայի: Առաջինի դեպքում գործ ունենք այն երկրների հետ, որոնցում միջուկային էներգետիկան հայտարարված է մենաշնորհային ոլորտ, այն օգտվում է հարկային արտոնություններից, և որևէ տեղական կամ օտարերկրյա ընկերության մասնակցություն այստեղ պարզապես արգելվում է՝ բացառությամբ որոշ տեխնիկական հարցերի շտկման համար հրավիրվող օտարերկրյա մասնագետների: Երկրորդի դեպքում մենք գործ ունենք ոլորտում կիրառվող անկախ շուկայական կանոնների ու մեխանիզմների հետ, երբ պետությունը հավասարության նշան է դնում ատոմակայանների և այլ գեներացնող օբյեկտների միջև՝ սահմանելով նրանց համար հավասար հարկային և այլ պայմաններ: Դիսկրիմինացիոն խմբին են պատկանում այն պետությունները, որոնցում կասեցվում են միջուկային էներգետիկայի զարգացման բոլոր միտումները, սահմանվում են ոլորտի համար ոչ բարենպաստ ֆինանսատնտեսական ու իրավական պայմաններ, նախապատվություն է տրվում էներգետիկայի այլ ոլորտներին:

«Երբ փորձում ենք կիրառել այս տեսությունը հայաստանյան փորձը հասկանալու ու գնահատելու համար, գալիս ենք այն եզրակացության, որ դե-յուրե մենք պրոտեկցիոնիզմի խմբից ենք, բայց դե-ֆակտո արդեն քանի տարի է, ինչ կիրառում ենք ոլորտի դիսկրիմինացիայի քաղաքականությունը: Կառավարության ծրագրի էներգետիկ ենթակառուցվածքների մասին ենթագլխում ՀԱԷԿ-ի խնդիրների բացակայությունը հենց դրա մասին է վկայում»,- նկատեց Դավթյանը:

Ինչ վերաբերում է ատոմակայանը «Տաշիրին» կոնցեսիոն կառավարման հանձնելուն, ապա այստեղ փորձագետը հակասություն է տեսնում: Բանն այն է, որ այս տարի հուլիսին կառավարությունը հաստատեց էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման ծրագիրը: Իր հերթին տվյալ ոլորտում ազատականացման քաղաքականության իրականացումը ենթադրում է, որ մեկ տնտեսվարողը իրավունք չունի արտադրելու, փոխանցելու և բաշխելու էլեկտրաէներգիան: Այս մոտեցումը սահմանված է նաև ԵՄ-ի երրորդ էներգափաթեթում, որը ոլորտը կարգավորող բազային փաստաթղթերից է:

«Մինչդեռ տվյալ դեպքում մենք տեսնում ենք, որ Հայաստանի էներգետիկայի մի շարք առանցքային օբյեկտներ մեկը մյուսի հետևից այս կամ այն ձևաչափով հանձնվում են «Տաշիր» ընկերությանը, որն արդեն այսօր տնօրինում է Հայաստանի էլեկտրական ցանցերը, բարձրավոլտ ցանցերը, Հրազդանի ՋԷԿ-ը, նախաձեռնում է 76 ՄՎտ հզորությամբ ՀԷԿ-ի շինարարություն Դեբեդ գետի վրա, այժմ էլ, հնարավոր է, ստանա ԱԷԿ-ի կառավարումը: Ստացվում է, որ մեկ ընկերությունը իր ձեռքերում է կենտրոնացնում երեք գործառույթները: Ազատականացման մոդելը խախտվում է:

Միևնույն ժամանակ համոզված եմ, որ եթե կոնցեսիոն կառավարումը արդյունքում բերի նրան, որ ի վերջո միջոցներ հայթայթվեն նոր բլոկի կառուցման համար, և դրանով իսկ լուծվի մեր էներգետիկ անվտանգության ամենաառանցքային խնդիրը, ապա տվյալ գործարքը միանգամայն կարդարացվի: Վերջինս, սակայն, քիչ հավանական եմ համարում, քանի որ ընկերությունը դեռ շարունակում է Հայաստանի էներգետիկայում ավանդական դարձած վարկային բեռի ավելացման քաղաքականությունը»,- եզրափակեց էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում