Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահության է հայտնել Մոսկվայի հետ ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացման հարցում։ Այս մասին նա ասել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ընթացքում՝ փոխանցում է Interfax-ը։
Ալիևը նշել է, որ ադրբեջանական կողմը հաճույքով ստեղծել է պայմաններ՝ Բաքվում ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Պյոտր Պավելի հետ Գերասիմովի հերթական հանդիպման համար։ Բանակցությունները, Ալիևի կարծիքով, «կծառայեն ռիսկերի կանխարգելմանն ու փոխադարձ վստահության ամրապնդմանը»։