Հայաստանի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը Համբուրգում բանակցություններ կվարի «Լյուֆթհանզա» ավիաընկերության տնօրինության հետ: Ավետիսյանի գործուղման մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:
Սերգեյ Ավետիսյանը «Լյուֆթհանզա» ավիաընկերության տնօրինության հետ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու համար Գերմանիա կգործուղվի սեպտեմբերի 14-16-ը: