Wednesday, 24 04 2024
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Ինչ գործ ունեք իմ ու Քոչարյանի հարաբերությունների հետ. Գոռ Վարդանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երևանի քաղաքապետի խորհրդական, «Ֆուլ կոնտակտ» կարատեի ֆեդերացիայի նախագահ, կինոռեժիսոր Գոռ Վարդանյանը:

– Տեղեկատվություն տարածվեց, որ տարաձայնություններ, խնդիրներ ունեք Կա­րատեի և արևելյան այլ մարտարվեստի ֆեդերացիաների ղե­կավարների հետ, Տարոն Մարգարյանի անունից սաների անձնագրային պատճեներն եք ուզում: Փորձ եք կատարում մենաշնորհե՞լ կարատեի պարապմունքները:

– Նման բան չկա, իրականության հետ չի համապատասխանում: Այժմ մենք փորձում ենք համակարգենք, ծրագրավորենք սպորտային գործունեությունը Երևան քաղաքում՝ բոլոր ոլորտներում, և օլիմպիական և ոչ օլիմպիական թևերի մեջ մենք սկսել ենք հաշվառում անել, բոլոր ֆեդերացիաներում՝ թե՛ Երևան քաղաքում գործող սպորտ դպրոցներում և թե՛ հանրակրթական դպրոցներում, թե ինչ սպորտային խմբակներ են գործում, արդյոք մարզիչները ունեն մարզչական որակավորում, որ ֆեդերացիաների տակ են գտնվում: Հայտ ենք տվել բոլորին, բոլորի հետ անձամբ շփվել եմ: Ես անձամբ եմ ճանաչում տղաներին, բոլորի կողմից բավականին ոգևորված աշխատանքներ է կատարվում այստեղ: Խոսքը գնում է համակարգման մասին, որովհետև մինչև հիմա ցաքուցրիվ եղած է:

Մեզ աշակերտների տվյալներ հարկավոր չեն, մենք պարզապես ֆեդերացիաների ղեկավարների հայտ ենք տվել, որ մեզ հարկավոր են ձեր պետռեգիստրի կոպիաները, որ ունենք գրանցված, հաստատված հանրապետական ֆեդերացիա, որով ցանկացած ֆեդերացիա պետք է համակարգվի և պետք է բացվի Երևանի ֆեդերացիա: Էդ պարագայում մեզ պետք է պետռեգիստրի, ֆեդերացիայի նախագահի անձնագրի կոպիան, որ հասկանանք ինքը ով է, և պետք է նաև միջազգային որակավորումը: Պահանջում ենք նաև մարզիչի համապատասխան փաստաթղթերը: Մենք դպրոցներ ունենք, որ չգիտենք՝ ով է մարզիչը: Բավականին շատ ֆեդերացիաներ ընդունել են հայտը, աշխատանքներ է կատարվում, կամաց-կամաց աշխատանքներ են կատարվում: Էն մարդիկ, ովքեր չունեն թույլտվություն, պետական գրանցում, սխալ ինֆորմացիա են տարածել:

-Ես ճի՞շտ հասկացա, որ Երևանի ֆեդերացիա է ստեղծվելու, որը համակարգելու է բոլոր ֆեդերացիաներին:

-Ոչ, կար Երևանի սպորտ կոմիտե, որը ժամանակին՝ կոմունիստների ժամանակ եղել է: Երևանի սպորտ կոմիտեն պետք է համակարգի Երևանում գործող ֆեդերացիաների ամբողջ կառույցը:

-Այսինքն՝ ՀԱՕԿին հակակշիռ կառույց է ստեղծվում, սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության հետ հարցը քննարկվել է: Նախարարի հետ ինչպիսի՞ հարաբերություններ ունեք, կարծես թե չեք շփվում, սպորտային միջոցառումներին ձեզ միասին չենք տեսնում:

-Շատ սերտ հարաբերություններ կա նախարարի հետ, քննարկվել է այս հարցը, բավականին գովեստի խոսքերի է արժանացել այս մտահղացումը:

Այս որոշման հետ կապել էիք նաև երեխաների դաստիարակության, հանցագործությունից կտրելու անհրաժեշտությունը։

-Երեխաների դաստիարակման հարցով ես հիմա չեմ խոսել, ես միշտ եմ խոսել իմ կյանքում: Իմ ամբողջ գործունեությունը եղել է դաստիարակել երեխաներին, հեռու պահել հանցագործությունից, թմրամոլությունից և արժանի երիտասարդներ մեծացնել մեր պետության համար: Թմրամոլը ժամանակի ընթացքում է դառնում թմրամոլ, ինչքան երեխա ներգրավվի սպորտային խմբակներ, այդքան թմրամոլների թիվը կկրճատվի:

-ԱՄՆ քաղաքացիություն ունեք, չէ՞:

-Այո՝ և՛ ԱՄՆ-ի, և՛ Հայաստանի քաղաքացի եմ։

-Ժամանակին հայտնի էիք Ռոբերտ Քոչարյանի հետ հարաբերություններով, հիմա ինչպիսի՞ հարաբերություններ ունեք, նրա շնորհիվ Ձեր հետ կապված քրեական գործը փակվեց։

-Ի՞նչ եք ուզում դուք: Ի՞նչ գործ ունեք իմ հարաբերությունների հետ:

-Ժամանակին հպարտությամբ խոսում էիք նրա հետ հարաբերությունների մասին։

-Ես միշտ էլ հպարտությամբ խոսում եմ բոլոր հայերի մասին, ովքեր՝ արժանի հայեր են:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում