Շրջանավարտներին ոսկե մեդալ տրվում է առաջադիմության համար, ոչ թե վարքի: Այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց ԿԳ նախարար Լևոն Մկրչյանը, անդրադառնալով օրեր առաջ Սերժ Սարգսյանից ոսկե մեդալ ստացած Հրազդանի քաղաքապետի որդուն, որն ավելի վաղ հոր ծառայողական մեքենայով, առանց վարորդական իրավունքի, վրաերթի էր ենթարկել 58-ամյա մարդու և նա մահացել էր:
«Իր առաջադիմության մեդալը նա ստացել է 12 տարվա աշխատանքի արդյունքում: Հիմա որ դուք ասում եք զրկենք, ո՞վ է իրավունք վերապահելու իրեն՝ զրկել նրան այդ մեդալից, ի՞նչ հիմքով զրկենք»: