Friday, 19 04 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

«Վիքիկոնֆերանս Երևան 2013»-ը նոր ծրագրերի սկիզբ դրեց

Հոկտեմբերի 5-6-ը Երևանում արդեն երկրորդ անգամ տեղի ունեցավ միջազգային համաժողով` «Վիքիկոնֆերանս Երևան 2013»-ը: Համաժողովն ուղղված էր Հայաստանում Վիքի-մշակույթի տարածմանը, հայերեն «Վիքիպեդիայում» կրթական ու մշակութային նյութերի որակի բարձրացմանը և ավելացմանը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Մկրտչյանը տեղի ունեցած համաժողովը որակեց որպես «խորը ուսումնասիրությունների քննարկման հարթակ» և նշեց, որ այս տարվա համաժողովը որակապես տարբերվում էր անցյալ տարվանից. «Այս տարի մասնակիցներն ավելի տեղեկացված մարդիկ էին, հյուրերը շատ հետաքրքիր ելույթներ ունեցան, ներկաներից գրեթե բոլորը խմբագրողներ էին: Անգամ արդեն ծրագրեր ունենք կոնկրետ մասնագետների հետ` սեմինարների և քննարկումների կազմակերպման համար»:

Նա նշեց, որ նոր ծրագրերի շնորհիվ ուզում են հասնել նրան, որ երիտասարդները և այն մարդիկ, ովքեր կարող են իրենց գիտելիքներով օգնել, ավելի ակտիվ լինեն, մասնակցեն խմբագրման աշխատանքներին:
Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ` միմյանց մասին ինֆորմացիայով փոխանակվելու վերաբերյալ: Գերմանացիներն ու ֆրանսիացիները գրելու են մեր մասին, մենք` իրենց: Այս կերպ հնարավորություն է ընձեռվում Հայաստանը ներկայացնել օտարալեզու «Վիքիպեդիաներում»:

Այս տարի անցկացված համաժողովին ներկա էին շուրջ 6 երկրների ներկայացուցիչներ` ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Չեխիայից, Ուկրաինայից և Սլովակիայից: Նրանցից շատերը Հայաստան էին եկել իրենց նախաձեռնությամբ` տեղական ներկայացուցչությունների հաշվին. «Անցյալ տարի մեր հյուրերը միայն «Վիքիմեդիա» հիմնադրամի ղեկավար անձերն էին: Նրանք էին տեսնել մեր գործունեությունը և աջակցել, որ կոնֆերանսը կայանա, իսկ այս տարի շատ հյուրեր իրենց հաշվին էին եկել, այսինքն իրենք տեսնում են առաջընթաց և հետաքրքրություն` Հայաստանի տարածաշրջանային կենտրոնի նկատմամբ»:

Նա նշեց նաև, որ շատ երկրներ կազմակերպություն հիմնելու համար շուրջ երեք տարի սպասում են, իսկ Հայաստանում անցյալ տարվա կոնֆերանսից հետո արդեն հիմնվել է այդ կազմակերպությունը: Սուսաննա Մկրտչյանն առանձնացրեց նաև Սփյուռքի դերը հայերեն «Վիքիպեդիայի» զարգացման հարցում: Նա ասաց, որ այս տարի Երևանում էին երկու սփյուռքահայ, սակայն Սփյուռքի հետ կապված այլ ծրագրեր ունեն. «Մենք Սփյուռքի միջոցով ուզում ենք Հայաստանը կապել տարբեր երկրների հետ, Սփյուռքը կապել տեղի Վիքի-համայնքի հետ»:

Ըստ նրա` այդ գործընթացը շարունակական է, և հետևողական աշխատանքի ու համագործակցությունների արդյունքում հայերեն «Վիքիպեդիան» արագ տեմպերով զարգանում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում