Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Փնտրվում է մեղավոր․ Սլաքներն ուղղվում են դեպի Հենրիխ Մխիթարյանը

2016 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի ավարտին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ մեր ազգային թիմում տեղի է ունեցել դավաճանություն: Մասնավորապես, Ալբանիայի հետ հանդիպումից հետո Յուրա Մովսիսյանը, Ռոբերտ Արզումանյանն ու Գևորգ Կասպարովը, ազգի դավաճանի պիտակ ստանալով, Հայրապետյանի կողմից հեռացվեցին Հայաստանի ազգային հավաքականից: Կարծում ենք՝ բոլորի համար էր պարզ, որ այս ֆուտբոլիստներն ամենևին էլ դավաճաններ չէին: Ընտրական շրջափուլում Հայաստանի հավաքականը ձախողվել էր, և անհրաժեշտ էր տապալումն ինչ-որ մեկի կամ մի քանիսի «գլխին ջարդել»: ՀՖՖ-ն ջրից չոր դուրս գալու նպատակով քավության նոխազ դարձրեց Յուրային, Արզումանյանին և Կասպարովին: Ու քանի որ մասնավորապես Յուրա Մովսիսյանը մեծ հեղինակություն է վայելում երկրպագուների շրջանում, Ռուբեն Հայրապետյանին այդպես էլ չհաջողվեց հասնել նպատակին և հանրության ուշադրությունը շեղել բուն խնդրից:

Հիմա ավարտին է մոտենում աշխարհի 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլը: Մոնտենեգրոյի, Ռումինիայի և Դանիայի հետ հանդիպումներից հետո բողոքի հերթական ալիքն է հասունացել: Հայրապետյանը բնականաբար պետք է զսպի ալիքը և ձախողումը կրկին անգամ ինչ-որ մեկի գլխին ջարդի, որպեսզի հայտարարի, որ թասիբի հարց է, և մյուս ընտրական փուլում իրենք կապացուցեն, որ տեղի ունեցած տապալումը օրինաչափ չէր:

ՀՖՖ-ի բարեկամ լրատվամիջոցները վերջին օրերին սրտաճմլիկ նյութեր են հրապարակում՝ կոչ անելով կանգնել ազգային հավաքականի և գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի կողքին: Իսկ ի՞նչ է նշանակում կանգնել ազգային հավաքականի կամ Պետրոսյանի կողքին: Կանգնենք ասենք՝ տղերք ջան, ամեն ինչ նորմալ է, մի հուսահատվեք, շարունակեք պայքարե՞լ: Կարծում ենք՝ բոլորի համար է պարզ, թե իրավիճակի նման հանգուցալուծումն ում է ձեռնտու:

Սոցիալական ցանցերում և ՀՖՖ-ական լրատվամիջոցներում վերջին պարտությունների գլխավոր մեղավորների շարքում է դասվում Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի հավաքականի ավագը չարդարացրեց հույսերը, նա իր վրա չի վերցնում խաղը, գլուխ է պահում, չի խաղում, որ վնասվածք չստանա արտահայտությունները ողողել են ողջ Ֆեյսբուք սոցիալական ցանցը և լրատվական կայքերը:

Նշվում է նաև, որ Արթուր Պետրոսյանը նրա հետ մեծ հույսեր է կապում, սակայն Մխիթարյանը չի ցանկանում իր վրա վերցնել խաղն ու իր ետևից տանել խաղընկերներին: Նույնիսկ խոսվում է այն մասին, որ Մխիթարյանը չի միանա հավաքականի հոկտեմբերի 5-ին կայանալիք Լեհաստանի և հոկտեմբերի 8-ին կայանալիք Ղազախստանի հետ հանդիպումներին:

Դանիայի հետ հանդիպումից հետո բոլորի ուշադրությունը կենտրոնացել էր այն բանի վրա, որ մեր հավաքականի ավագը չէր ցանկացել շփվել լրագրողների հետ և զայրացած հեռացել էր «Հանրապետական» մարզադաշտից: Իսկ ի՞նչ պետք է աներ Մխիթարյանը: Արթուր Պետրոսյանի պես «թո՞զ փչեր» մարդկանց աչքերին: Ասեր, որ կոպիտ սխալների պատճառո՞վ պարտվեցինք: Ասեր, որ խաղը լավ սկսեցինք, հետո պարտվեցի՞նք: Հաշվի առնելով Մխիթարյանի հեղինակությունը՝ ֆուտբոլային չինովնիկները չեն ցանկանում ուղիղ քննադատություններ հնչեցնել նրա հասցեին: Դա անում են ֆեյսբուքյան օգտատերերն ու ֆուտբոլային վերլուծաբանները:

Կրկին անգամ ուզում ենք նշել, որ ավերված հավաքականում չի կարող մեկ ֆուտբոլիստը եղանակ ստեղծել: Ավերված է ոչ միայն հավաքականը, այլև հայկական ֆուտբոլը: Մութ սենյակում կատու փնտրելով և Պետրոսյանի կողքին կանգնելով՝ իրավիճակ չենք փոխի, ցավոք: Արթուր Պետրոսյանից և ՀՖՖ նախագահից պատասխան պահանջելու փոխարեն՝ կոչ է արվում կանգնել նրանց կողքին: Մխիթարյանը մեղավոր չէ, պաշտպանները մեղավոր չեն, դարպասապահը մեղավոր չէ տեղի ունեցածի համար: Խնդիրը միայն մեկ լուծում ունի՝ արմատական, համակարգային փոփոխություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում