Մոսկվայի քաղաքային դատարանը «Աերոֆլոտի» բորտուղեցորդուհի Եվգենյա Մագուրինայի հայցով չեղարկել է ավիաընկերության աշխատանքային արգելքն այն բորտուղեկցորդուհիների համար, որոնց հագուստը գերազանցում է 48 չափսը։ Այս մասին հայտնում է RBC-ն։
Դատարանի վճռով Մագուրինային կվճարվի 17 հազար ռուբլի հավելավճարի պարտքն ու 500 ռուբլու չափով բարոյական վնասի փոխհատուցում։
Դեռևս փետրվարի «Աերոֆլոտի» մի քանի բորտուղեկցորդուհիներ մեղադրել էին ընկեությանն իրենց աշխատանքային իրավունքների խախտման և արտաքինի, քաշի ու հասակի հետ կապված խտրակության դրսևորման մեջ։
Ապրիլին Մոսկվայի Պրեսնենսկի շրջանային դատարանը չէր բավարարել Մագուրինայի և Իրինա Երուսալիմսկայայի հայցը։
Ընկերության փաստաբանը պարզաբանել էր՝ ասելով, որ բորտուղեկցորդուհիների մեծ չափսերը խոչընդոտում են արագ տեղաշարժմանը։