Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայ-ադրբեջանական շփման գծում վտանգավոր «խաղաղություն» է տիրում. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում Լեռնային Ղարաբաղի հարցով կարևոր իրադարձություն է տեղի ունենալու, բաց թե ինչ, շատ դժվար է կանխատեսել: Փաստ է, որ  Հայաստանի շուրջ լուրջ պրոցեսներ են խմորվում, որոնք տարբեր դերակատարներ ունեն՝ ի դեմս ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի: Սրանցից յուրաքանչյուրն այդ պրոցեսներում սեփական շահն ունի, իսկ Հայաստանի համար դրանց առանցքը, բնականաբար, ղարաբաղյան հակամարտությունն է:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ուժի մեջ է: Արբեջանի ԱԳ նախարարն ասաց, որ հանդիպումը համաձայնեցված է և նշեց, որ դրա ընթացքում քննարկվելու են գրավյալ տարածքներից հայկական զորքերի դուրսբերման հարցը: ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն ասաց, որ հանդիպումը հավանաբար կկայանա սեպտեմբերի 20-ից հետո: Սա մյուս կողմից նշանակում է, որ հանդիպումը կարող է նաև չկայանալ, բայց այժմ դա չէ կարևորը: Երկու ԱԳ նախարարների հանդիպումներ միշտ էլ եղել են և կլինեն, կարևորն այն է, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում դրանից առաջ, առավել ևս, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները ամեն ինչ անում են, որ նախարարների հանդիպմանը հաջորդի նաև նախագահների մակարդակով հանդիպում:

Եթե փորձենք ի մի բերել իրավիճակը, հետևյալ պատկերը կուրվագծվի.

  1. Հայաստանում և Արցախում պետական տարբեր մակարդակներով ղարաբաղյան հարցով փակ և բաց քննարկուներ են տեղի ունենում:

Վերլուծաբանների և քաղաքագետների գնահատմամբ՝ Սերժ Սարգսյանի 4-օրյա այցը Արցախ պատահական չէր, հատկապես որ Արցախի Անկախության հռչակագրի օրվան նվիրված միջոցառումներին Սարգսյանը նախկինում էլ է մասնակցել, սակայն դրա համար 4 օր չի հատկացրել: Բնականաբար, Սարգսյանի այցի ընթացքում Արցախի ղեկավարության հետ քննարկվել են առաջիկայում սպասվող հանդիպումները և բոոր այն հնարավոր զարգացումները, որ կարող են ուղեկից լինել դրանց, այդ թվում՝ ռազմական: Բացի սա, Հայաստանի խորհրդարանում վերջին շաբաթվա ընթացքում բաց և փակ քննարկումներ եղան, իսկ ՀՅԴ-ն նախօրեին «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունները և մեր անելիքները» խորագրով համաժողով կազմակերպեց:  Այսօր էլ Ստեփանակերտում Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատրյանին: Դաշնակցությունը կարևոր պահերին միշտ կոնկրետ դերակատարություն է ստանձնում՝ քարոզչական դաշտում համապատասխան ֆոն ապահովելու կամ այլ նպատակներով:

  1. Որոշակի գործընթացներ են տեղի ունենում ՀԱՊԿ-ի շրջանակներում, հայ-ռուսական ռազմական համագործակցության ոլորտում, և հակառակը՝ Հայաստանը երես է թեքում ՆԱՏՕ-ից:

Ապրիլյան պատերազից հետո Հայաստանից իշխանության մակարդակով լուրջ դժգոհություններ էին հնչում թե՛ ՀԱՊԿ-ի և դրա առանձին անդամ երկրների, և թե՛ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ուղղությամբ: Փոխարենը Սերժ Սարգսյանի՝ այս տարվա մարտին Բրյուսել կատարած այցով էականորեն  ջերմացան Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ: Այդ ժամանակ Երևանում տարբեր ՀՀԿ-ականներ ասուլիսներում և հարցազրույցներում հայտարարում էին, որ ՀՀ-ն անկախ և ինքնիշխան պետություն է և ինքն է որոշում այս կառույցների հետ ինչ հարաբերություններ հաստատի: Մի քանի օր առաջ Վրաստանում հայտնի զորավարժություններին Հայաստանի չմասնակցության աղմուկը մեկնաբանելով՝ այդ նույն ՀՀԿ-ականները մեծապես կարևորում էին ՀԱՊԿ-ի դերը Հայաստանի անվտանգության հարցում, իսկ ՆԱՏՕ-ի նկատմամբ մարտյան ջերմությունից հետք անգամ չէր մնացել:

  1. Հայ-ադրբեջանական շփման գծում վտանգավոր «խաղաղություն» է տիրում:

Արդեն ավելի քան երկու ամիս է՝ ադրբեջանական կողմը ձեռնպահ է մնում սահմանին լուրջ միջադեպեր հրահրելուց: Զինադադարի վերջին խոշոր խախտումը հուլիսի սկզբին էր Արցախի հարավարևմտյան ուղղությամբ, որը միջազգային մեծ արձագանք ունեցավ, դատապարտող հայտարարություններ հնչեցին ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ՄԽ համանախագահ պետությունների կողմից: Ադրբեջանի օրակարգում որևէ փոփոխություն չի եղել, ուստի այսքան երկար թայմ աուտ վերցնելու համար Իլհամ Ալիևը պետք է լուրջ պատճառ ունենար: Ավելի հավանական է, որ սպասողական այս վիճակը պայմանավորված է հենց ղարաբաղյան հարցով ակնկալվող զարգացումից, որին այդպես պատրաստվում են նաև Հայաստանում և Արցախում»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում