Thursday, 25 04 2024
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան

Ասֆալտի գործարան կառուցելու ծրագիր ունեցող իրանահային խեղդամահ են արել կարագ կտրելու լարով

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ ընթանում է Գեորգի Սաֆարյանի գործի դատական քննությունը:

Գեորգի Սաֆարյանին մեղադրանք է առաջադրված ծանր հանցագործության՝ շահադիտական դրդումներով սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Սպանությունը, որի համար մեղադրվում է Գեորգի Սաֆարյանը, կատարվել է… 22 տարի առաջ՝ 1995 թվականի հունվարի 26-ին, Երևանում:

Ինքը՝ Գեորգի Սաֆարյանը, գտնվել է միջազգային հետախուզման մեջ, նա Ռուսաստանում ապրել է ուրիշի անվան տակ ու հայտնաբերվել է սպանությունից 20 տարի անց՝ 2015 թվականին: Սաֆարյանը արգելանքի տակ է առնվել Ռուսաստանում, այնուհետև տեղափոխվել է Հայաստան:

1995 թվականի հունվարի 26-ին կատարված սպանությունը մեղսագրվել է ոչ միայն Գեորգի Սաֆարյանին: Ըստ գործի քննության արդյունքների՝ սպանությունը եղել է նախապես ծրագրված ու խմբակային:

1995 թվականի հունվարի 28-ին Երևանի Կոմիտասի պողոտայի 25/2 շենքի 26 բնակարանում հայտնաբերվել էր բնակարանատիրոջ՝ Իրանի քաղաքացի Հայկ Աբրահամյանի դիակը՝ բռնության հետքերով:

Սպանությունը բացահայտվել է կարճ ժամանակում:

Տուժող Հայկ Աբրահամյանը մի քանի տղաների հետ Երևանում ծանոթացել էր 1994 թվականին: Մտերմացել էին: Այնուհետև Հայկը մեկնել էր Իրան: Երևան էր վերադարձել 1995 թվականի հունվարին:

Հունվարի 22-ին Հայկ Աբրահամյանը հանդիպել էր երևանյան ընկերներից՝ Գեղամ Մախմուրյանին և անզգուշություն էր ունեցել անկեղծանալու, թե խոշոր գումար է բերել հետը՝ Հայաստանում ասֆալտի գործարան կառուցելու նպատակով:

Մախմուրյանն իր հերթին Հայկի մոտ եղած խոշոր գումարի մասին տեղեկացրել էր իր ընկեր Արթուր Թադևոսյանին:

Ուրիշի ունեցվածքը հափշտակելու նպատակով Արթուր Թադևոսյանը ներգրավել էր նոր ընկերների՝ Գեորգի Սաֆարյանին, Արման Պետրոսյանին ու Վահան Կուրղինյանին: Կատարել էին դերաբաշխում, պատրաստել էին հանցագործության գործիքներ:

Որոշել էին Հայկ Աբրահամյանին սպանել թունավորման եղանակով:

Ըստ մեղադրանքի՝ Գեորգի Սաֆարյանը, գյուղատնտեսական ակադեմիայի ուսանող լինելով, ակադեմիայից թունավոր նյութ էր վերցրել:

Ծրագրել էին այդ նյութը խառնել Հայկի ըմպելիքին: Բայց հաշվի էին առել, որ հնարավոր է՝ թույնը անհրաժեշտ ազդեցությունը չունենա: Նախապատրաստել էին նաև սպանության «պահեստային» տարբերակ, դրա համար անհրաժեշտ գործիք էին ձեռք բերել:

Ըստ մեղադրանքի՝ 1995 թվականի հունվարի 26-ին, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում 4 երիտասարդները՝ Արթուր Թադևոսյանը, Գեորգի Սաֆարյանը, Արման Պետրոսյանն ու Վահան Կուրղինյանը, գնացել էին Հայկ Աբրահամյանի շենքի մոտ:

Վահան Կուրղինյանը մնացել էր բակում՝ անհրաժեշտության դեպքում ընկերներին սուլոցով նախազգուշացնելու նպատակով: Մյուս  3-ը գնացել էին Հայկի բնակարան:

Հայկը նրանց շատ լավ էր ընդունել: Տղաներն էլ դատարկաձեռն չէին՝ գարեջուր էին տարել իրենց հետ:

Ըստ մեղադրանքի՝ գարեջրի շշերից մեկի մեջ ներարկիչով ներարկված էր թունավոր նյութը:

Այդ շշից, ըստ մեղադրանքի, Գեորգին գարեջուր էր լցրել Հայկի բաժակի մեջ: Հայկը խմել ու տասը րոպե անց քնել էր:

Հասկանալով, որ թույնի ազդեցությունը մահացու չէ, Հայկը ոչ թե մահացել, այլ քնել է, հանցակիցները, ըստ մեղադրանքի, որոշել էին գործի դնել նաև Հայկին սպանելու «պահեստային» տարբերակը: Արթուրը բռնել էր Հայկի ոտքերը, Արմանը՝ գոտկատեղը: Գեորգի Սաֆարյանը, ըստ մեղադրանքի, իր մոտ եղած գործիքով՝ երկու ծայրերին փայտե բռնակներ ունեցող մետաղալարով, որով ժամանակին կարագ էին կտրում, խեղդամահ է արել Հայկ Աբրահամյանին:

Տանտիրոջը սպանելուց հետո բնակարանը տակնուվրա էին արել, բայց իրենց պատկերացրած խոշոր գումարը չէին գտել: Այնուամենայնիվ, բնակարանում բավական արժեքավոր իրեր էին գտել, հափշտակել ու հեռացել էին:

Օրեր անց սպանությունը բացահայտվել էր, բռնվել էին Արթուր Թադևոսյանն ու Գեղամ Մախմուրյանը:

1997 թվականին հայտնաբերվել ու կալանքի տակ էր առնվել Վահան Կուրղինյանը:

Նրանք դատապարտվել էին իրենց կատարած արարքի համար, կրել էին պատիժները: Հետագայում մահացել են…

Գեորգի Սաֆարյանի ու Արման Պետրոսյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարված:

2014 թվականի հունվարին Նոր Նորքի ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ հետախուզման մեջ գտնվող Գեորգի Սաֆարյանն ապրում է Ռուսաստանի Դաշնության Նովոկուզնեցկ քաղաքում:

Պաշտոնական հարցում է ուղարկվել Նովոկուզնեցկ, որտեղից, սակայն, պաշտոնական պատասխան է ստացվել, որ նշված տվյաներով անձ այնտեղ չի գտնվում:

Ենթադրելով, որ Գեորգի Սաֆարյանը կարող է Նովոկուզնեցկում բնակվել այլ անվան տակ ծպտված, իրավապահաները ռուս գործընկերներին ուղարկել են Գեորգի Սաֆարյանի արտաքինի վերաբերյալ տվյալներ: Այդ տվյալներին համապատասխանող հայ տղամարդ այնտեղ հայտնաբերվել է, սակայն այդ տղամարդն ուներ «Արմեն Առաքելյան» անուն-ազգանունը:

Նովոկուզնեցկից Հայաստան են ուղարկել «Արմեն Առաքելյանի» հայկական անձնագրի պատճենը: Անձնագրային հասցեով գնացած ոստիկանները հանդիպել են իրական Արմեն Առաքելյանին ու պարզել են, որ վերջինս 1995 թվականին կորցրել էր անձնագիրը, դրա մասին տեղյակ էր պահել ոստիկանությանն ու ստացել էր նոր անձնագիր:

Այնուամենայնիվ, ստուգվել է նաև Արմեն Առաքելյանի անձը, պարզվել է, որ նա որևէ առնչություն չի ունեցել Հայկ Աբրահամյանի սպանության համար դատապարտվածների հետ:

Նովոկուզնեցկից Հայաստան են ուղարկել այնտեղ բնակվող «Արմեն Առաքելյանի» մատնահետքերն ու լուսանկարները: Չնայած քսան տարում մարդը արտաքնապես բավական փոխվել, նույնիսկ ճաղատացել էր, բայց դիմագծերի նույնականացմամբ հաստատվել է, որ «Արմեն Առաքելյան» անուն-ազգանունը կրող քաղաքացին իրականում միջազգային հետախուզման մեջ գտնվող Գեորգի Սաֆարյանն է:

1995 թվականի ապրիլին նա Ռուսաստանում առնվել է արգելանքի տակ, ապա տեղափոխվել է Հայաստան:

Մեղսագրված արարքի՝ շահադիտական դրդումներով սպանության համար, որի դեպքում վաղեմության ժամկետ չի գործում, Գեորգի Սաֆարյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Դատական նիստի ժամանակ նա առաջադրված մեղադրանքը անհիմն անվանեց, նշեց, որ իր մեղքը հաստատող հիմնավոր ապացույցներ ձեռք չեն բերվել, ինքն ապօրինի կերպով է պահվում կալանքի տակ:

Գեորգի Սաֆարյանը  պահանջել էր իրեն հանրային պաշտպանով ապահովել: Դատական նիստին հանրային պաշտպանը չէր ներկայացել, բայց ամբաստանյալը խնդրեց նիստը չհետաձգել, քանի որ ինքը կարևոր միջնորդություն ունի, այն կարող է առանց պաշտպանի էլ ներկայացնել:

Ամբաստանյալ Սաֆարյանը սկսեց ընթերցել ապացույցների անբավարարության հիմքով քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ իր միջնորդությունը:

Սաֆարյանը սկսեց հերքել Հայկ Աբրահամյանի սպանության համար արդեն իսկ պատիժ կրած անձանց խոստովանական ցուցմունքները: Քանի որ այդ անձինք արդեն ողջ չեն, ստացվում է, որ հնարավոր չէ Գեորգի Սաֆարյանի առերեսումը իր դեմ ցուցմունքներ տված, տվյալ գործով օրենքի ուժ ստացած դատավճիռներով արդեն պատիժ կրած անձանց հետ:

Գեորգի Սաֆարյանը մասնավորապես ասաց, որ հերքվել է այն վարկածը, թե Հայկ Աբրահամյանին ցանկացել են թունավորման եղանակով սպանել, քանի որ փորձաքննությունների եզրակացություններով գարեջրի շշերի ու բաժակների մեջ թունավոր նյութի հետքեր չեն հայտնաբերվել:

Հայկ Աբրահամյանի բնակարանում եղած մոխրամանի մեջ հայտնաբերվել է ծխախոտի 22 մնացորդ, որոնցից  6-ը Հայկի ծխածն էին, 11-ը՝ Արթուր Թադևոսյանինը,  5-ը՝ այլ անձանց ծխածները: Ըստ Սաֆարյանի՝ եթե Արթուրը 11 ծխախոտ է ծխել, ուրեմն նա է բնակարանում եղել ամենավերջում, ու նա եղել է մենակ…

Ըստ Գեորգի Սաֆարյանի՝ իր տան խուզարկությամբ Հայկի բնակարանից գողացված ոչ մի իր չի հայտնաբերվել, բայց այդպիսիք հայտնաբերվել են Արթուրի բնակարանի խուզարկության ժամանակ: Արթուրը, ըստ Սաֆարյանի, դեպքից հետո իրեն չի հանդիպել, նա մենակ է գնացել հափշտակված իրերն իրացնելու…

Գեորգի Սաֆարյանը նշեց. եթե ըստ մեղադրանքի՝ Հայկին սպանելու պահին բռնել են նրա ոտքերից ու գոտկատեղից, ապա պետք է որ սեղմած լինեին՝ Հայկի դիմադրությունը կոտրելու համար, սեղմելու հետքերն էլ պիտի մնացած լինեին տուժողի մարմնին, բայց այդպիսի հետքեր չեն հայտնաբերվել…

Միջնորդության ընթերցումն ամբաստանյալը դատական այս նիստին չավարտեց, բայց հասցրեց ասել, որ կամ քրեական գործի վարույթը կարճեն, կամ «ռեալ ապացույցներ» գտնեն, այլապես իրեն կալանքի տակ անհիմն են պահում:

Ամբաստանյալն ասաց նաև, որ հանրային պաշտպանն իրեն հարկավոր է «իրավաբանական տերմինները բացատրելու, զուտ իրավաբանական օգնություն ցույց տալու համար»:

Դատական հաջորդ նիստին՝ սեպտեմբերի 25-ին, հավանաբար կներգրավվի հանրային պաշտպան՝ որպես ամբաստանյալ Գեորգի Սաֆարյանի շահերի պաշտպան, այնուհետև ամբաստանյալը կշարունակի ներկայացնել կիսատ մնացած միջնորդությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում