Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը ֆուտբոլ չի գնում. Նա պարտավոր է իր խոսքն ասել

Վերջին տարիների ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ուղղակի տապալվում է միջազգային ասպարեզում: 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում մեր ազգային թիմը վաստակեց ընդամենը 2 միավոր՝ եզրափակելով մրցաշարային աղյուսակը: 2018 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականն արդեն իսկ խայտառակվել է:

Ընթացիկ շրջափուլում մերոնք Երևանում 5:0 հաշվով զիջել են Ռումինիային, 4:1 հաշվով՝ Դանիային, մրցակցի հարկի տակ էլ նույն 4:1 հաշվով՝ Մոնտենեգրոյին: Երկրպագուները շարունակ բողոքում են, պահանջում են փոփոխություններ, կտրուկ գործողություններ, բայց սայլը կարծես տեղից չի շարժվում:

Ֆուտբոլի ազգային հավաքականը երկրի սպորտային թիվ մեկ ներկայացուցիչն է, որն առանձնակի ուշադրության կարիք ունի: Ազգային հավաքականների կարևոր հանդիպումներին, որպես կանոն, ներկա են գտնվում երկրների նախագահներ և պետական այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Հայաստանի ազգային հավաքականի ելույթներին մշտապես այցելել են Հայաստանի երեք նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Վերջինս մեր հավաքականի վերելքի փուլում հաճախակի էր այցելում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ և նույնիսկ երկրպագում հայ ֆուտբոլիստներին: Սա վկայում է այն մասին, որ Հայաստանի նախագահը անտարբեր չէ ֆուտբոլի և, մասնավորապես, ազգային հավաքականի նկատմամբ:

Վերջին շրջանում Սերժ Սարգսյանը ֆուտբոլ չի գնում: Կառավարական օթյակում վերջին հանդիպումներում նստած են միայն Ռուբեն Հայրապետյանն ու նրա որդին: Սերժ Սարգսյանը, տեղյակ լինելով հայկական ֆուտբոլում տիրող վիճակի մասին, չի ցանկանում տեսնել իր երկրի ներկայացուցչի նվաստացումը «Հանրապետականում»:

Ազգային հավաքականից երես են թեքել հազարավոր երկրպագուներ: Նրանք պնդում են, որ հավաքականն այլևս ֆուտբոլասերինը չէ, այլ Նեմեց Ռուբոյինը: Այսօր հենց նա է որոշում՝ ով պետք է խաղա հավաքականում և ում ոտքը չպետք է լինի ազգային թիմում: Ու այսօր չկա «դուխով» մարզիչ, ով ՀՖՖ նախագահի կամքին հակառակ հավաքական կհրավիրի, ասենք, Յուրա Մովսիսյանին: Որքա՞ն պետք է շարունակվեն բռնատիրական, մղձավանջ հիշեցնող կարգերը հայկական ֆուտբոլում: Մի՞թե պետական գործիչներին չի մտահոգում Հայաստանի ազգային հավաքականի ողորմելի վիճակը:

Միլիարդատեր Ռոման Աբրամովիչը գնելով «Չելսին»՝ այն դարձրել է իր սեփականությունը և թիմ է հրավիրում այն ֆուտբոլիստներին, որոնց ցանկանում է: Ազգային հավաքականը ամենևին «Չելսի» չէ և չի կարող լինել Նեմեց Ռուբոյի կամ մեկ ուրիշի սեփականությունը: Ժամանակն է, որ հայկական ֆուտբոլում տիրող վիճակին միջամտի Հայաստանի նախագահը: Շատերն այն կարծիքի են, որ միայն Սերժ Սարգսյանը կարող է ազատագրել հայկական ֆուտբոլը բռնատիրական ռեժիմից: «Հանրապետական» չգալով՝ Սերժ Սարգսյանը ստիպում է ենթադրել, որ «լվացել է ձեռքերը» և նրան «ձեռ են տալիս» Նեմեց Ռուբոն ու նրա հավաքականը:

2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը դեռ երկու հանդիպում պետք է անցկացնի: Հոկտեմբերի 5-ին մերոնք Երևանում կմրցեն ենթախմբի առաջատար Լեհաստանի հավաքականի հետ, իսկ հոկտեմբերի 8-ին վերջին հանդիպումը կանցկացնեն՝ հյուրընկալվելով Ղազախստանին: Թե ինչ է մեզ սպասվում Լեհաստանի հավաքականի հետ հանդիպմանը՝ կարծում ենք, բոլորի համար է պարզ: Եթե շատերին թվում է, թե այդ հանդիպումը որևէ նշանակություն չունի, չարաչար սխալվում են: Ազգային հավաքականի ցանկացած պարտություն հարված է երկրի հեղինակությանը: Մինչև Լեհաստանի հետ հանդիպումը մոտ մեկ ամիս կա: Ժամանակահատված՝ փոփոխություններ անելու համար:

Կամա թե ակամա ազգային թիմը ազդում է նաև երկրի նախագահի հեղինակության վրա: Հետևաբար ազգային թիմի ներկայիս հանգրվանը, կարծում ենք, չի վրիպի Սերժ Սարգսյանի ուշադրությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում