Հունահռոմեական ըմբշամարտի Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը հայտնել է, որ փորձելու է մենամարտել MMA մարտերում:
Այդ մասին ինստագրամում գրառում է կատարել MMA մարզիչ Ռիզվան Մագոմեդովը: Միհրանը գրառումը տեղադրել է իր սոցկայքերում:
«Ընկերներ, շտապում եմ կիվել ձեզ հետ հետաքրքրիր նորությամբ: Բոլորին հայտնի հայ հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Միհրան Հարությունյանը մարզական նոր ուղի է սկսում ММА անունով: Ոչ մի կասկած չունեմ, որ նա մեծ հաջողությունների կհասնի այդ մարզաձևում: Մենք արդեն համագործակության պայմանավորվածություն ենք ձեռք բերել եւ մեծ ջանքեր կգործադրենք ամենաբարձր նպատակներին հասնելու համար: Սպասեք նորությունների»,- գրել է Ռիզվան Մագոմեդովը: