Սեպտեմբերի 8-ին Թուրքիայում մեծ էկրան կբարձրանա «Ընդհատված սեր» ֆիլմը, որը պատմում է թուրք երիտասարդի և հայուհու սիրո մասին: Այնտեղ անդրադարձ կա 1915-ի դեպքերին՝ հայտնում է Yenisafak-ը։
Գլխավոր դերերով հանդես են եկել Իսկուհի Բալջյանը, Անըլ Ալթանը և Ալի Բուհարա Մեթեն:
Համաձայն սցենարի՝ Իսկուհին սովորելու նպատակով Հայաստանից մեկնում է Ստամբուլ, որտեղ էլ ծանոթանում է Մերթի հետ: Իսկուհու եղբայրը՝ Արամը, և Մերթի ընտանիքը դեմ են լինում նրանց հարաբերություններին և խոչընդոտներ ստեղծում։