Հերթական տապալումն արձանագրվեց հայկական ֆուտբոլում: Հայաստանի ազգային հավաքականից ետ չմնաց մեր երիտասարդական հավաքականը, Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 3-րդ տուրում ցուցադրելով անատամ խաղ Երևանում խոշոր 3:0 հաշվով զիջելով Մակեդոնիային:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ընտրական փուլում երեկ Վազգեն Սարգսյանի «Հանրապետական» մարզադաշտում փառահեղ պարտություն էր կրել Հայաստանի ազգային թիմը 4:1 հաշվով զիջելով Դանիային: