Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում Հայաստանի ազգային թիմը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում մրցում էր Դանիայի հետ (1:4):
Ազգային թիմը մեկնարկային րոպեին հնարավորություն ուներ առաջ անցնելու հաշվի մեջ, սակայն իր հնարավորությունը չօգտագործեց Սարգիս Ադամյանը: Սակայն մի քանի րոպե անց ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Ռուսլան Կորյանն, ով հեռահար դիպուկ հարվածով գրավեց Դանիայի դարպասը: Խաղի 16-րդ րոպեին Դանիայի հավաքականի կազմում գլխի շեշտակի հարվածով հաշվի տարբերությունը վերականգնեց Թոմաս Դելեյնիին: Հյուրերը 29-րդ րոպեին կարողացան առաջ անցնել հաշվի մեջ: Կրիստիան Էրիկսենը հաշիվը դարձրեց 1:2: Երկրորդ կեսի վերջնամասում Թոմաս Դելեյնիին դարձավ դուբլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 1:3: Նա չբավարարտվեց դուբլով՝ դառնալով նաև հեթ-տրիկի հեղինակ: Հայաստան-Դանիա՝ 1:4:
Հայաստանի ազգային թիմը հաջորդ հանդիպումը կանցկանցի հոկտեմբերի 5-ին Երևանում՝ մրցելով Լեհաստանի հավաքականի հետ: