Ֆրանսիահայ լեգենդար ֆուտբոլիստ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի որդին՝ Օհան Ջորկաեֆը հնարավոր է հանդես գա Հայաստանի հավաքականում: Ֆրանսիական «Նանտի» 20-ամյա կիսապաշտպանն այժմ մարզվում է Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ, սակայն փաստաթղթային խնդիրների պատճառով չի կարող մասնակցել պաշտոնական հանդիպումների:
Սպասվում է, որ խնդիրը շուտով լուծում կստանա և Օհան Ջորկաեֆը կխաղա Հայաստանի հավաքականում: