Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան գնել է Շտուտգարտում այսօր կայանալիք ԱԱ-2018 թվականի ընտրական փուլի Գերմանիա-Նորվեգիայի հանդիպման 1200 տոմս և բաժանել չունևոր ընտանիքների երեխաներին:
Այսօր «Հանրապետական» մարզադաշտում կայանալու է Հայաստան-Դանիա հանդիպումը։
Առաջին լրատվականին հայտնեցին, որ մինչ կեսօր վաճառվել է ընդամենը 3000 տոմս։ Ինչը վկայում է այն մասին, որ Հայաստան-Դանիա հանդիպումը կանցնի կիսադատարկ տրիբունաների ներքո։
Հիշեցնենք, որ ՀՖՖ-ն տոմսերը վաճառում է 4000-10000 դրամ։
Հայ երկրպագուների մեծ մասը չի կարող իր համեստ աշխատավարձից նման գումար տրամադրել տոմսեր գնելու համար։ Իսկ թե ո՞վ գոնե 100 տոմս կնվիրաբերի հայ չունևոր ընտանիքներին, դժվար է ասել։