Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպման տոմսերն շուրջ մեկ վաճառքում են:
«Հանրապետական» մարզադաշտից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ մինչ այժմ Հայաստան-Դանիա հանդիպման ընդամենը 3000 տոմս է վաճառվել: Հիմնականում վաճառվել են արևելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000 դրամ:
Դանիայի երկրպագուներին տրամադրվել է առանձին ապահով տրիբունա: «Հանրապետական» մարզադաշտի աշխատակազմը չկարողացավ ստույգ տեղեկություն հաղորդել դանիացի երկրպագուների գնված տոմսերի վերաբերյալ:
Տոմսերի թանկարժեք լինելը թույլ չի տալիս հայ երկրպագուին իր համեստ աշխատավարձից գումար տրամադրել մեր հավաքականի կողքին լինելու համար: