Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Դանիայի դեմ խաղային տակտիկան կորոշենք ֆիզիկական վիճակից ելնելով. Արթուր Պետրոսյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի կարծիքով ազգային ընտրանին հոգեբանորեն պատրաստ է Դանիայի դեմ խաղին:

«Ռումինիայի դեմ խաղում մինչև կարմիր քարտը մեզ մոտ լավ ստացվեց: Կարողանում էինք լավ պաշտպանվել և գրոհներ կազմակերպել: Իսկ կարմիր քարտից հետո մենք փոխեցինք  խաղային տակտիկան՝ դարձանք նորից 4 պաշտպանի: Իսկ ինչ կապված է Տարոն Ոսկանյանի կարմիր քարտին, ապա այն մեծ հարված էր թիմի համար: Վաղվա խաղին կփորձենք ելքը գտնել»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պետրոսյանը:

Գլխավոր մարզիչը խոսեց նաև դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանի և Սարգիս Ադամյանի մասին, ովքեր նոր են հրավիրվել հավաքական. «Մելիքսեթյանը բարձր մակարդակի խաղ անցկացրեց: Հուսով եմ նույնությամբ կշարունակի: Իսկ ինչ կապված է Ադամյանին, ապա իմ կարծիքով նա կարող է մեր թիմին օգնել: Նա իր 20 րոպե խաղադաշտում մեծ նվիրվածությամբ անցկացրեց»:

Լրագրողների այն հարցին, թե ինչ կարծիք ունի Պետրոսյանը Մխիթարյանի՝ Ռումինիայի դեմ խաղի մասին, մարզիչն ասաց. «Իմ կարծիքով Հենրիխը շատ լավ խաղաց ռումինացիների դեմ: Նա ահռելի աշխատանք է կատարում թիմի համար: Մենք Հենրիխից 3 գոլային փոխանցում և 2 գոլ ենք սպասում: Սա թիմային խաղ է, Մխիթարյանը պետք է թիմին օգնի, թիմը՝ Մխիթարյանին: Դանիայի դեմ խաղային տակտիկան կորոշենք ֆիզիկական վիճակից ելնելով, քանի որ հոգեբանորեն պատրաստ ենք այս խաղին»:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության E խմբի ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի մարզադաշտում կհյուրընկալի Դանիայի թիմին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում