Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Agile Spirit 2017 զորվարժություններին մասնակցելու համար ԱՄՆ զինված ուժերի զրահատեխնիկայի՝ այդ երկիր ժամանելու մասին: «Վրացական Փոթի նավահանգիստ են հասցվել M1 Abrams տիպի տանկեր, LAV զրահամեքենաներ, ԱՄՆ զինված ուժերի թեթև զրահատեխնիկա, Փոթիից այդ տեխնիկան երկաթուղային ճանապարհով ուղարկվել է Ախալցխայի շրջան՝ Օրպոլոյում Վրաստանի զինված ուժերի պոլիգոն»,- նշել են գերատեսչությունում:
Վրաստանում ՆԱՏՕ-ի և նրա դաշնակիցների Agile Spirit 2017 բազմազգ զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 3-11-ին:
Զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ ծովային հետևակի ստորաբաժանումները, նաև զինվորականներ Ուկրաինայից, Բուլղարիայից, Լատվիայից, Ռումինիայից: Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է՝ «ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի կազմում համատեղ զորավարժություններին մասնակցությանը պատրաստականության պատրաստումը»: