Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Նոր սեպտեմբերի 3. Մոսկվան Երևանին նվաստացնելով՝ իր հաշիվներն է մաքրում ԱՄՆ-ի հետ

Ուղիղ չորս տարի առաջ,  վերջին պահին,  Վլադիմիր Պուտին-Սերժ Սարգսյան հանդիպումից հետո Հայաստանը հրաժարվեց եվրոասոցացումից` դառնալով Մաքսային միության անդամ: Թեև այսօր հայ- ռուսական բարձր մակարդակի հանդիպում տեղի չի ունեցել, բայց պատմությունը կրկնվեց: Վրաստանում մեկնարկած «Agile Spirit 2017» բազմազգ  զորավարժություններին Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել։ Թե ինչու է Հայաստանը հրաժարվել մասնակցել «Agile Spirit 2017» զորավարժություններին, NEWS.am-ը փորձել է պարզաբանում ստանալ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից, որը, սակայն, չի ցանկացել մեկնաբանել ՊՆ-ի այդ որոշումը։

«Ես չեմ մեկնաբանում»,- նշել է Հովհաննիսյանը։ «Agile Spirit 2017» զորավարժություններին մասնակցում են Վրաստանը, ԱՄՆ-ն, Բուլղարիան, Ռումինիան, Ուկրաինան: Զորավարժություններին մասնակցելու համար Վրաստանում է ԱՄՆ 500 զինծառայող։

Արծրուն Հովհաննիսյանն, ըստ էության, ասելիք չէր կարող ունենալ,  որովհետև ակնհայտ է,  որ գործ ունենք Մոսկվայի կոպիտ հարկադրանքի,  ճնշման հետ: Այս լույսի ներքո ուշագրավ է դառնում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի մեկ շաբաթվա վաղեմության հայտարարությունը, թե իրենք ուզում են համոզված լինել, որ Հայաստանը ինքնիշխան որոշումներ կայացնելու հնարավորություն ունի: Նույնիսկ չենք բացառում,  որ հարգարժան դեսպանը դիվանագիտական խողովակներով տեղյակ է եղել Մոսկվայի ճնշումների մասին և իր հայտարարությամբ փորձել է հրապարակավ աջակցել Հայաստանի իշխանություններին:

Վերջիններս, սակայն, չունեցան համապատասխան կամք և վճռականություն և,  ինչպես չորս տարի առաջ, տրվեցին Մոսկվայի շանտաժին և աւառնալիքներին: Ընդ որում, ակնհայտ է, որ Մոսկվան, ըստ էության,  կորցրել է Հայաստանի իշխանությունների որոշումների վրա ներազդելու այլ գործուն լծակները և կարող է սպառնալ կամ արցախյան նոր պատերազմով, կամ էլ` հասցեագրել շանտաժ,  որն անմիջականորեն սպառնում է Սերժ Սարգսյանի իշխանության կայունությանը, նույնիսկ` անվտանգությանը:

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում էին` Հայաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության դիվերսիֆիկացիայի հույսեր ծնելով: Ինչ-որ կերպ հասկանալի կլիներ, եթե Հայաստանը կանխավ հրաժարվեր «Agile Spirit 2017»-ին մասնակցությունից, բայց Հայաստանն, ըստ էության, այսօր չեղարկել է իր մասնակցության որոշումը: Սա էապես հարվածելու է Հայաստան- ՆԱՏՕ, Հայաստան-ԵՄ հարաբերություններին,  Հայաստանի արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու փորձերին` միջազգային հանրության աչքերում վտանգելով մեր երկրի հեղինակությունը և կասկածի տակ դնելով նրա սուբյեկտությունը:

Ի դեպ, շատ հնարավոր է, որ Մոսկվան Հայաստանին ներքաշել է ավելի վտանգավոր ու գլոբալ խաղի մեջ, եթե հաշվի առնենք այն դրամատիկ իրադարձություններն, որոնք երեկ և այսօր տեղի են ունենում ռուս- ամերիկյան հարաբերություններում: Ամերիկյան իշխանությունները վերահսկողություն են հաստատել Միացյալ Նահանգներում Ռուսաստանի երեք դիվանագիտական շինությունների նկատմամբ այն բանից հետո, երբ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները հնազանդվել են ամերիկյան կողմի պահանջին՝ 48 ժամվա ընթացքում դրանք ազատելու մասին։

Ի պատասխան՝ Կրեմլը բողոքի նոտա է հանձնել Մոսկվայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին և քննադատել է ամերիկյան կողմի «աննախադեպ ագրեսիան» ԱՄՆ-ում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչություններից մեկում։ Շատ հնարավոր է, որ այս զորավարժություններին Հայաստանի մասնակցության չեղարկումով` Մոսկվան, Երևանի միջոցով, ըստ էության, պատասխանում է Վաշինգտոնին: Եթե այս վարկածը ճիշտ է, ապա Հայաստանը դառնում է Կրեմլի հակաարևմտյան գործիքներից մեկը` մեր երկրի համար խիստ անբարենպաստ հետևանքներով, այդ թվում` ԼՂ կարգավորման գործընթացում:

Այս ֆոնին չկա ոչ մի երաշխիք, որ վերջին պահին Հայաստանը չի հրաժարվի ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրումից: Սերժ Սարգսյանի հավաստիացումն առ ոչինչ է, որոշումը կայացնում են Մոսկվայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում