Սեպտեմբերի 3-ին Վրաստանում մեկնարկում են ՆԱՏՕ-ի և նրա դաշնակիցների Agile Spirit 2017 բազմազգ զորավարժությունները: Այս մասին հայտնում է այդ երկրի պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունը:
Զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ ծովային հետևակի ստորաբաժանումները, նաև զինվորականներ Ուկրաինայից, Բուլղարիայից, Լատվիայից, Ռումինիայից: Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է՝ «ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի կազմում համատեղ զորավարժություններին մասնակցությանը պատրաստականության պատրաստումը»:
Զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 3-11-ին: