Friday, 19 04 2024
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել

Ավտոմատներ, ռումբեր, լազերային զենքեր. ախորժակը ուտելիս է բացվում. Star gazete, Թուրքիա

Մարդու ավերելու ունակությունը գերազանցում է նրա ստեղծելու ունակությանը: Այն ամենը, ինչ վնաս է հասցնում շրջակա միջավայրին, բնությանը, առողջությանը, նույնիսկ էթիկական արժեքներին, մարդն է հորինել: Ավելին, ամենաավերիչ հայտնագործություններն արվում են անվտանգության նպատակով: Անվտանգությունն ուժեղացնելու ճանապարհների փնտրտուքը հանգեցնում է ավելի մեծամասշտաբ վնաս հասցնող զինատեսակների ստեղծմանը: Ստացվում է՝ որքան շատ մարդ սպանվի, և որքան շատ վնաս հասցվի շրջակա միջավայրին, այնքան մեծ կլինի անվտանգության երաշխիքը: Սա վկայում է միայն մի բանի մասին՝ չես կարող կանխել մարդու՝ վնաս հասցնելու ախորժակը:

Քանի դեռ ոմանք, «շահույթի» հետևից ընկած, ատրճանակ են վերցնում ձեռքը և հարձակում գործում գրադարանում, ավտոմեքենայով մխրճվում մարդկանց բազմության մեջ, արկեր տեղադրում, ռումբերի տարափ տեղում քաղաքների և գյուղերի վրա, մյուսները սպանվում են, ոչնչացվում է շրջակա միջավայրը, վերանում են բոլոր էթիկական նորմերը:

Սպանելու մոտիվացիան դառնում է կյանքից զրկելու նրան, ով նման չէ ինձ, վերադարձնելու այն, ինչն իմ կարծիքով ինձ է պատկանում կամ էլ տիրելու այն ամենին, ինչին կամենում եմ տիրանալ:

Ընդ որում, նա, ով սպանելու ավելի մեծ հնարավորություններ ունի, համարվում է արդարացի, իսկ ով ավելի քիչ հնարավորություններ ունի, փորձում է սպանելու անհրաժեշտության գաղափարական արդարացումներ փնտրել:

Սպառազինությունը գնալով աճում է

Սաուդյան Արաբիան պարբերաբար զենք է գնում: Իսրայելի պնդմամբ՝ Իրանը Լիբանանում և Սիրիայում հրթիռներ արտադրող գործարաններ է բացում: Չինաստանը ավելացնում է իր պաշտպանության բյուջեն: Հնդկաստանը 111 տոկոսով ավելացնում է զենքի գնումը, իսկ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և զարգացած այլ երկրների մասին խոսելն ավելորդ է:

Հսկայական քանակությամբ զենք-զինամթերքի պահեստի վերածված աշխարհը մեծ հաջողությամբ կարող է պատերազմել այլմոլորակայինների հետ, սակայն մինչ այդ մարդիկ գերադասում են միմյանց ոչնչացնել:

Եթե «ինձանից տարբերվողին ոչնչացնելու» սկզբունքը արդյունավետ լիներ, ապա մարդկության պատմության գրեթե 100 հազար տարվա ընթացքում կառաջանար մեկ և միատեսակ հասարակություն, որը կտիրեր ողջ աշխարհին, բայց դա այդպես չէ, ուրեմն սպանությունը լուծում չէ:

Սպանությունը լուծում չէ

Այն, որ սպանությունը խնդրի լուծում չէ, հայտնի է բոլորին, սակայն մարդկային կյանքով սահմանափակված ժամանակաընթացքում յուրաքանչյուր պետություն խորությամբ մտահոգված է իր միավորների ավելացմամբ:

Օրինակ՝ Հյուսիսային Կորեան: Մի քանի օր առաջ նրա բաց թողած հրթիռը անցավ Ճապոնիայի վրայով և ընկավ ծովը: Ճապոնիայում տագնապ էր հայտարարվել: Եթե այդ հրթիռը ընկներ Ճապոնիայի վրա, բոլորի համար հասկանաի է, թե ինչ ահռելի ավերիչ հետևանքների կարող էր հանգեցնել: Ճապոնիան անկասկած պատասխան հարված կհասցներ, նրան կմիանար ԱՄՆ-ը: Ո՛չ Չինաստանը, ո՛չ էլ Ռուսաստանը ձեռքերը ծալած չէին նստի: Պակիստանը նույնպես կսկսեր գործել շուկայում. նավթի գինը կտրուկ կփոխվեր: Դժվար է վերջնական ենթադրություն անել, սակայն մի բան պարզ է, որ աշխարհի երեսից կվերանար Հյուսիսային Կորեա կոչվող տարածքը:

Այս ամենից հետո անհնար է հասկանալ, թե շահերի ինչ հաշվարկի վրա է հենվում սպանելու փորձը, եթե կա այն գիտակցությունը, որ մեկ վայրկյանում ամեն ինչ բառացիորեն կվերանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում