Friday, 19 04 2024
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին

Ժողովրդագրական տխուր և մտահոգիչ պատկեր՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ Հանրապետության մի շարք բնակավայրերում առաջին զանգ չի հնչել, առաջին դասարան չի եղել, իսկ շատ համայնքներում առհասարակ աշակերտ չլինելու պատճառով: Պատկերը նույնն է ու աղետալի հանրապետության գերեթե բոլոր մարզերում՝ Սյունիք, Վայոց ձոր, Լոռու մարզ, Արագածոտն: Նախարարության հրապարակած վիճակագրության համաձայն՝ այս տարի սեպտեմբերի 1-ին դպրոց է հաճախել շուրջ 40 հազար առաջին դասարանցի, սակայն 9 դպրոցներ առաջին դասարանցի չեն ունեցել: Դրանցից միայն 4-ը Սյունիքի մարզում է: Հայաստանյան դպրոցների թիվը նոր ուսումնական տարում կրճատվել է 13-ով: Պաշտոնական  վիճակագրությունից զատ, Հայաստանի  քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ Վանաձորում աշակերտների թիվը 6 տարվա ընթացքում նվազել է 43%-ով, ուսուցիչների թիվը՝ 25 %-ով:

Գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքերով՝ եթե այս տենդենցը շարունակվի, ապա մի քանի տարի անց պետության վարած քաղաքականության պատճառով կարձանագրվի շատ ավելի մտահոգիչ թիվ: «Կհասնենք մի նվազագույն, կրիտիկական սահմանի, որից իջնելը կդառնա աղետալի: Ինչ որ մի կրիտիկական սահման կա, բայց դրանից հետո հարց է առաջանում, թե պետությունը արդյոք նման պայմաններում կլինի, գործունակ կլինի, թե ոչ: Թե միայն Հայաստանի Հանրապետություն անունը կմնա»,-նկատեց Սաքունցը:

Անդրադառնալով իրենց կատարած ուսումնասիրությանը՝  իրավապաշտպանը նշեց, որ այդ ընտանիքները՝ երեխաները, ուսուցիչները պարզապես արտագաղթում են, քանի որ 43 տոկոսով չէր կարող ոչծնելիությունը նվազեր, որ մահացությունն էլ ավելանար 25 տոկոսով: «Այդ մարդիկ չեն անհետացել: Նրանք պարզապես թողել գնացել են Հայաստանից: Եվ այդ վիճակը միայն Վանաձորում չէ: Դա համատարած է՝ ամբողջ հանրապետությունով, հատկապես գյուղական բնակավայրերում: Այս աղետալի վիճակին նաև նպաստում է դպրոցների օպտիմալացումը, գյուղական բնակավայրերում ոչ լրիվ միջնակարգ կրթություն ստանալու հնարավորությունը: Այս ամենը նպաստում է  գյուղական բնակավայրերում մարդաթափությանը»,-նկատեց Արթուր Սաքունցը:

Գյուղերի մարդաթափությունը հաստատում են նաև գյուղերի ղեկավարները: Սյունիքի մարզի Ճակատեն համայնքի ղեկավար,  գյուղապետ Անդրյուշա Դավթյանի կարծիքով՝ դրան առավելապես նպաստում է դպրոցների օպտիմալացումը: «Եթե դպրոց չկա, ուրեմն ոչ մի բան էլ չկա: Գյուղ չկա: Երիտասարդ ընտանիքին պահող ոչինչ չկա: Գյուղում պետք է համ դպրոց լինի, համ մանկապարտեզ, թեկուզ մի խմբով: Հասկացանք՝ համայնքները խոշորացրեցին, բա դպրոցնե՞րը»,-«Առաջին րատվական»-ի հետ զրույցում ասաց համայնքապետը՝ հավելելով, որ դպրոցը նաև աշխատատեղ է, իսկ երիտասարդ, նորաստեղծ ընտանիքը, եթե հացի փող էլ աշխատի համայնքում, երբեք չի հեռանա, չի արտագաղթի: «Էսօր համայնքում երիտասարդ ընտանիքներ կան, բայց ոչ մի բանից չեն օգտվում, անգամ վարկերը  հասանելի չեն: Ասուն են՝ Կապանում կվարտիրա ձեռք բերեք, գրավ դրեք, որ ձեզ վարկ տանք: Ոչ մի բանն էլ հասանելի չէ գյուղացուն»,-դժգոհեց համայնքապետը՝ հավելելով, որ եթե կառավարությունը այսպես գնա օպտիմալացման ճնապարհով, ոչ մի լավ տեղ չենք հասնի. «Վեջիվերջո մարզերն էլ են Հայաստան: Հայաստանը միայն Երևանը չէ: Կարելի է երբեմն-երբեմն ուշադրություն դարձնել նաև մարզերի, գյուղերի վրա: Եթե գյուղերում էլ աշխատատեղ բացվի, ապա ընտանիքներ էլ կմնան, երեխա էլ կլինի, դպրոցն էլ կշենանա: Պետք չի միանգամից փակել, պետք է աշխատատեղ բացել: Համայնքի ամենամեծ կապիտալը դա մարդն է: Եթե մարդ չկա, ինչ էլ ուզում ես արա, արդյունք չի տա, ոչ մի բան էլ չի լինի»,- եզրափակեց դպրոցում 9 երեխա ունեցող համայնքի ղեկավարը:

Ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի խոսքերով՝ աշակերտների թվի նվազումը մի քանի ասպեկտով պետք է դիտարկել՝ ծնելիության թվի նվազում, արտագաղթ, սոցիալ-տնտեսական վիճակ, որոնք բոլորն էլ իրար հետ սերտորեն կապված են: «Արտագաղթն ինքնին նպաստում է  ծնելիության թվի նվազմանը, քանի որ հիմնականում արտագաղթում են վերարտադրողական տարիքում գտնվող մարդիկ՝ երիտասարդ ընտանիքները: Իսկ երբ վատանում են սոցիալ-տնտեսական պայմանները, գործազրկությունն աճում է, որն էլ հանգեցնում է   ամուսնությունների թվի նվազմանը: Իսկ երբ նվազում են ամուսնություննները, նվազում է նաև ծնելիությունը: 2010 թվականին մենք ունեցել ենք 44 հազար ծնունդ, իսկ 2016-ին արդեն 40․600 ծնունդ: Այսինքն՝ 6 տարվա կտրվածքով մենք ունենք 10 տոկոս նվազում: Դա պետք է շատ խոր վերլուծել, քանի որ այսպիսի խոր անկումները ունենում են շատ լուրջ հետևանքներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ժողովրդագրագետը:

Արտակ Մարկոսյանն անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի մտահոգություններին՝ կապված Հայաստանում ժողովրդագրական վիճակի հետ, նկատեց, որ մտահոգություններ բոլորն էլ ունեն, քանի որ արտագաղթն արդեն լուրջ ցուցանիշների է  հասնում, ավելացել է մշտական մեկնողների թիվը: «Այս տարվա երկրորդ կիսամյակին, եթե պահպանվի առաջինի տենդենցը, մենք կունենանք 35 հազարի ծնունդ, որը նախորդ տարվա 40․600-ի համեմատ շատ լուրջ և մտահոգիչ նվազում է: Հասկանալի է, որ հաջորդ տարիներին անկումն ավելի մեծ է լինելու, և 2025 թվականին մահերը չեն գերազանցի ծնունդներին: Եթե այսպիսի լուրջ տեմպերով ծնելիությունը նվազի, ապա մենք առաջիկա 5 տարվա ընթացքում կունենանք պատկեր, երբ մահերը կգերազանցեն ծնունդներին: Դրա համար շատ լուրջ մասնագիտական վերլուծություն պետք է կատարվի, ծրագիր մշակվի, որ ծնելիությունն ավելանա»,- նկատեց ժողովրդագրագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում