Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան

Քրդստանի անկախությունը. Պայքար Քիրկուկի համար և ուղի դեպի անխուսափելի պատերազմ. Sky Press, Իրաք

Քրդստանի անկախության հանրաքվեն նշանակված է սեպտեմբերի 25-ին։ Որքան մոտենում է քվեարկությունը, այնքան ավելի շատ քննարկումներ են ծավալվում Բաղդադի և Էրբիլի միջև։ Մի կողմից ակտիվորեն մասնակցում են նրանք, ովքեր աջակցում են քրդերին, մյուս կողմից դեմ հանդիման է դուրս գալիս հարևան պետությունների մերժումը՝ ճանաչելու այդ քայլը, որը լուրջ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանային կայունության համար։

2017 թվականի հունիսի 7-ին իրաքյան երեք քրդական կուսակցությունների կողմից հանդիպում է անցկացվել։ Քրդստանի դեմոկրատական կուսակցությունը, Քրդստանի Հայրենասիրական միությունը և Հանուն փոփոխությունների շարժումը համաձայնել էին գործողության մեջ դնել քրդական պետության անկախության նախագիծը՝ չնայած այդ նախագծի հարցում հենց այդ կուսակցությունների միջև առկա հակասություններին։

Մասուդ Բարզանիի նախագահությամբ (լքել է Իրաքյան Քրդստանի նախագահի պաշտոնը՝ կապված լիազորությունների ժամկետի լրանալու հետ) հանդիպման ժամանակ, հաստատվել է հանրաքվե անցկացնելու մտադրությունը ոչ միայն քրդական Դոհուկ, Էրբիլ և Սուլեյմանիա նահանգներում, այլև վիճելի շրջաններում։

Խոսքն Իրաքյան Քրդստանի հետ կապված տարածքների մասին է, որոնց վերահսկողությունը կատարվում է քրդական իշխանությունների և իրաքյան կառավարության կողմից՝ համաձայն իրաքյան սահմանադրության 140-րդ կետի։ Դրանք են Քիրկուկ նահանգը և Նայնավա, Դիյալա, Սալահ էդ-Դին նահանգների մի մասը։

Քիրկուկ նահանգը կրկին մուտք է գործել տեղեկատվական ճգնաժամ այն բանից հետո, երբ նահանգապետը հրաժարվել է պաշտոնական շենքերից Քրդստանի դրոշի հեռացման մասին դատական իշխանության վճռի իրագործումից։

Անցած հինգշաբթի վարչական դատարանը վճռել էր չեղարկել նահանգային խորհրդի որոշումը՝ քրդական դրոշի բարձրացման մասին՝ հայտարարելով, որ դա «օրենքների ակնհայտ խախտում է»։

Վճռի իրագործումից հրաժարվելն առաջացրել է ուժգին ցասում և կոնֆլիկտ նահանգի էթնիկ-կրոնական խմբերի միջև (թուրքմեն, արաբ և քուրդ), ինչպես նաև Խորհրդի և Բաղդադի կենտրոնական կառավարության միջև։

Իրաքյան դրոշի կողքին Քրդստանի դրոշի բարձրացումը նավթով հարուստ նահանգի պաշտոնական կաբինետներում ցույց է տալիս դրա Խորհրդի մտադրությունը՝ համաձայնելու քրդական տարածաշրջանին միանալուն։

Քաղաքական տեսաբանները հաստատել են Sky Press-ին, որ եթե Քիրկուկըը շարունակի նույն ոճով, ապա դա ոչ մի լավ բան չի գուշակում, հատապես այն բանից հետո, երբ սուննի ուժերի դաշինքը հայտարարել է Քիրկուկում և վիճելի շրջաններում ինքնորոշման հանրաքվեի անցկացումից իրենց հրաժարվելու մասին։

Տեսաբանները նաև հավելել են, որ «հնարավոր է պատերազմ Բաղդադի և Էրբիլի միջև՝ վիճելի շրջանների ճակատագրի հետ կապված, եթե կենտրոնի կառավարության և տարածաշրջանի միջև ըմբռնում ձեռք չբերվի այդ շրջանների հարցով»։

Facebook սոցցանցում կայացել է հարցում՝ պարզելու քրդական հանրաքվեին վիճելի շրջանների մասնակցության կողմնակիցների տոկոսը։ Պարզվել է, որ մոտ 30 տոկոսը քվերակել է «այո», 60 տոկոսը՝ «ոչ», իսկ 10 տոկոսը տվել է «չգիտեմ» պատասխանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում