Անտառային հրդեհներ են մոլեգնում Լոս Անջելեսից հյուսիս-արևմուտք, ինչ հետ կապված հարյուրավոր ընտանիքներ սկսել են լքել իրենց տները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով հակահրդեհային ծառայությանը։
Տեղի իշխանությունները հրահանգել են 200 տների բնակիչների անհապաղ հեռանալ՝ 8 խորանարդ կմ մակերեսով հրդեհի պատճառով։ Բացի այդ, հրդեհի պատճառով մասնակի փակ է 210 Freeway մայրուղին։
«Կրակի քաոսային վարքի պատճառով, որը տարածվում է ուժգին, պոռթկուն քամու պատճառով, մենք չենք կարող հստակ կանխատեսում անել բոլոր տարածքների առումով, որոնք կարող են գտնվել ռիսկի գոտում»,-ասվում է ծառայության հայտարարությունում։