Friday, 19 04 2024
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև

ԵԱՀԿ-ն Հայաստանին դեմ առ դեմ թողեց Ռուսաստանի հետ. Die Tageszeitung, Գերմանիա

Հարևան պետության՝ Ադրբեջանի ավտոկրատ կառավարիչ Իլհամ Ալիևը, ըստ ամենայնի, գոհ է Երևանում ԵԱՀԿ ներկայացուցչության փակումից։ Իր սեփական երկրից նա հեռացրել է իր համար անհարմար կազմակերպությունը դեռևս 2015 թվականին։ Այս մասին Die Tageszeitung-ում գրում է Բարբարա Էրտելը։

Ադրբեջանում այլախոհների, մարդու իրավունքների շարժման ակտիվիստների և ոչ կառավարական կազմակերպությունների դեմ ճնշումները սովորական երևույթ են։ Քննադատաբար տրամադրված լրագրողներին ստիպում են լռել անհիմն մեղադրանքների հիման վրա դատավճիռների կայացմամբ։ Պետական իշխանությունը, որը գործում է այդ կերպ, չի սիրում, երբ իրեն վերահսկում են։

Հայաստանի դեպքում կրկին պետք կգա ԼՂ հակամարտությունը։ Այն օգտագործում են ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ղեկավարությունները՝ ներքին քաղաքական խնդիրներից ուշադրություն շեղելու համար։ Իր միջնորդական ջանքերով ԵԱՀԿ-ն նպաստել է առնվազն նրան, որպեսզի երկու կողմերը չընդհատեն երկխոսությունը։ Այդ, թեև փոքր քայլերը դեպի առաջ, այժմ գտնվում են սպառնալիքի տակ։

Ալիևից բացի, կարող է ուրախանալ ևս մեկը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա սկզբունքը հետևյալն է՝ առավելագույն վերահսկողություն հետխորհրդային տարածքում։ Այդ պատճառով Մոսկվան պահպանում է ռուսական ռազմաբազան Հայաստանում և միաժամանակ զենք մատակարարում Ադրբեջանին։ ԵԱՀԿ-ի հեռանալը միանգամայն համապատասխանում է այդ հայեցակարգին։ 2008 թվականին ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանն իր վետոյով հասավ Թբիլիսում ԵԱՀԿ բյուրոյի փակման։ Արևելյան Ուկրաինայում ԵԱՀԿ-ի աշխատակիցների գործունեության համար ստեղծվում են վիթխարի խոչընդոտներ, սակայն այդ պատերազմի հետ Ռուսաստանը, ինչպես հայտնի է, ոչ մի ընդհանուր բան չունի։

Հայաստանի համար ԵԱՀԿ-ի ներկայության դադարեցումը հանդիսանում է շրջադարձային պահ։ Կդառնա՞ արդյոք դա իրական հարված քաղաքացիական հասարակության համար, ժամանակը ցույց կտա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում