Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Պայքարով և Մխիթարյանով «գարուն չեկավ». Յուրայի ականջը կանչի…

Հայ երկրպագուն հերթական անգամ փորձում է հասկանալ ազգային թիմի ցավալի պարտության պատճառը: Աշխարհի առաջնության ընտրական փուլում Ռումինիայից կրած պարտությունը որակվեց որպես ցավալի, և շատերն այն կարծիքի էին, որ Հայաստանի հավաքականը արժանի էր Բուխարեստում մեկ միավոր վաստակելու: Այո, մերոնք արժանի էին մեկ միավորի: Արժանի էին, քանզի պայքարեցին մինչև վերջ: Այդ միավորին առաջին հերթին արժանի էր դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը, ով փայլուն խաղ ցուցադրեց և լավագույնն էր մեր հավաքականի կազմում:

Պետք է արժանին մատուցել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին, ով վերջապես հնարավորություն տվեց այս դարպասապահին դրսևորվելու և ազատեց հայ երկրպագուին Արսեն Բեգլարյանի խեղկատակություններից: Արթուր Պետրոսյանի աշխատանքը ազգային թիմում նկատելի է: Այս մասնագետը շարունակ թե՛ մարտավարական և թե՛ կադրային փոփոխություններ է կատարում բայց… Պայքարել չի նշանակում լավ խաղալ: Լուրջ պայքար մղելու համար անհրաժեշտ են լուրջ պայքարողներ: Կարևորագույն մի փաստ, որը, կարծում ենք, առանցքային նշանակություն ունեցավ ընթացիկ շրջափուլում մեր հավաքականի ձախողման մեջ:

Անցկացրած 7 հանդիպումներից 3-ը Հայաստանի ազգային հավաքականն ավարտել է 10 ֆուտբոլիստներով: Ռումինիայի հետ հանդիպման 3-րդ րոպեին կարմիր քարտ էր ստացել Գոռ Մալաքյանը: Լեհաստանի հետ արտագնա մրցավեճում 3 րոպեում 2 դեղին քարտ ստանալով՝ Գաել Անդոնյանը 30-րդ րոպեին հեռացվել էր դաշտից: Եվ վերջապես երեկվա խաղում մեր ազգային թիմին 54-րդ րոպեին Հայաստանի հավաքականը 10 հոգով թողեց կենտրոնական պաշտպան Տարոն Ոսկանյանը: Ընդ որում, 5 րոպեի ընթացքում մեր տուգանային հրապարակում գնդակը 2 անգամ դիպավ Ոսկանյանի ձեռքին: Եթե առաջին դեպքում չկար միտումնավոր ձեռքով խաղ, և մրցավարը 11 մետրանոց չնշանակեց, ապա երկրորդ դեպքում, կարծում ենք, կայացված որոշումը միանգամայն ճիշտ էր:

Ի՞նչ է նշանակում երեք րոպեում 2 դեղին քարտ ստանալ կամ երրորդ րոպեին սեփական դարպասն ընթացող գնդակը ձեռքով պահել: Ինչպե՞ս կարելի է 5 րոպում երկու անգամ ձեռքով խաղալ: Ինչ խոսք, սխալներից ոչ ոք ապահովագրված չէ: Թե՛ Մալաքյանը, թե՛ Անդոնյանը և թե՛ Ոսկանյանը ընդհանուր առմամբ լավ ֆուտբոլիստներ են, բազմիցս են օգտակար եղել Հայաստանի ազգային հավաքականին: Խնդիրն ամենևին այս ֆուտբոլիստները չեն:

Տեղի ունեցածը կարելի է թերևս այսպես բացատրել. հավաքականը դեռևս կայացած ֆուտբոլային մարմին չէ: Թեև կա տակտիկական դասավորվածություն, բայց ֆուտբոլիստների գործողություններում ակնհայտ են լարվածությունը, շփոթվածությունը, անվստահությունն ու ինչ-որ տեղ անկարողությունը: Դրա հետևանքով լինում են կոպտագույն սխալներ, որոնք ընտրական փուլի ձախողման պատճառ են դառնում: Եվ վերջապես, վերջին շրջանում չի նկատվում հավաքականի առաջատարը, ով իր ետևից կտանի տղաներին, «դուխ կտա», վստահություն կհաղորդի:

Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լավագույն կիսապաշտպաններից մեկն է, բայց Հայաստանի ազգային հավաքականում այս ֆուտբոլիստը սպասվածից թույլ է ելույթ ունենում: Դրա համար կան օբյեկտիվ պատճառներ. ազգային հավաքականում չկան ֆուտբոլիստներ, ովքեր կնպաստեն Մխիթարյանի հաջող խաղին: Կարծում ենք՝ շատերը կհամաձայնեն, որ եթե երեկ ազգային հավաքականում խաղար Յուրա Մովսիսյանը, մերոնք գուցեև կհաղթեին: Յուրան «լիդեր» է, որի կարիքն այսօր շատ ունենք: Խաղադաշտում միայն իր ներկայությամբ Յուրան եղանակ էր ստեղծում: Հիշենք, թե ինչպես էր խաղում Մխիթարյանը հավաքականում, երբ խաղադաշտում նրա կողքին կար Մովսիսյանը: Արդեն մի քանի խաղ է՝ Մխիթարյանը հավաքականում փորձում է խաղալ Մարկոսի հետ, ով մտածող ֆուտբոլիստ է: Մեկ ֆուտբոլիստը, սակայն, բավարար չէ առջևի գծում ուժեղ օղակ ձևավորելու համար:

Ինչևէ, ընդամենը երկու օր անց Հայաստանի հավաքականը Երևանում կմրցի Դանիայի ընտրանու հետ: Այս հանդիպումը մրցաշարային առումով մեզ համար նշանակալի չէ, քանզի զրկվել ենք եզրափակիչ փուլի համար պայքարելու հնարավորությունից: Առաջիկա հանդիպումը Պետրոսյանի համար հնարավորություն է դեպի առաջ քայլ կատարելու: Այս մասնագետը ցանկանում է ինչ-որ բան փոխել: Դանիայի հետ հանդիպումը փոփոխությունների ու փնտրտուքների մի նոր հանգրվան է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում