Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Վրաց ազգայնականներն ընդդեմ հայերի. Ո՞րն է Թբիլիսիում անցկացված բողոքի ցույցի պատճառը

Թբիլիսիի կառավարության շենքի հարակից տարածքում օգոստոսի 31-ին «Վրաց ազգայնական մշակույթ»  կազմակերպությունը բողոքի ակցիա է անցկացրել ՝ «Ո՛չ հայկական օկուպացիայի օրինականացմանը»  կարգախոսով։ Ինչպես հայտնում է Թբիլիսիում գործող «Ալիք Մեդիա» հայալեզու ինտերնետ ռադիոն՝ ցույցին մասնակցել է 20-25 մարդ, իսկ պատճառը, ըստ ցույցի կազմակերպիչ Գեորգի Ճելիձեի, Խուճապի վանքն ու  նրա հարակից անտառն է, որը, ըստ նրա, չպետք է լինի Հայաստանի տարածքում:

«Մենք արտգործնախարարությունից պատասխան ենք ստացել, որ, այո՛, իրականում դեմարկացիայի գործընթաց է ընթանում, ըստ որի՝ Խուճապի վանքն ու նրան հարակից տարածքները մտնում են Հայաստանի Հանրապետության կազմի մեջ:  Դա ոչ միայն ամբողջությամբ սուտ է, այլև դավաճանություն»,- հայտարարել է Ճելիձեն՝ միևնույն ժամանակ նշելով, որ ակցիան զգուշացնող բնույթ ունի։

«Բազմազգ Վրաստան» նախաձեռնության ղեկավար Առնոլդ Ստեփանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Վրաստանում պարբերաբար նման ակցիաներ տեղի են ունենում ազգայնականների կողմից,  և մտահոգվելու կարիք չկա. «Կարող ենք ասել՝ հայաֆոբ մարդիկ են, ազգայնականներ են, որոնք ուրիշներին չեն սիրում։ Նրանք պարզապես մարդիկ են, որոնք չեն սիրում թուրքերին, արաբներին, հայերին և այլն։ Եթե խոսենք ֆոբիաների մասին, կարող եմ ասել, որ արաբներն ու թուրքերն առաջին տեղում են։ Հիմա զբոսաշրջիկների քանակը մեծ է, իսկ այս մարդիկ սովոր չեն տեսնել այլազգի մարդկանց այդքան մեծ քանակությամբ։ Սա բնական, բայց ոչ նորմալ երևույթ է այն պետությունների համար, որոնք նոր-նոր են բացվում ոչ ավանդական մշակույթ ունեցող ազգերի առաջ։ Ինչ վերաբերում է կոնկրետ հայաֆոբներին, ինչ-որ տեղ հասկանալի է՝ երկու հարևան պետություն, դարերով իրար կողք կողքի ապրող՝ առանց ֆոբիաների, նույնիսկ առանց անեկդոտների հնարավոր չէ։ Այդպես է նաև Գերմանիայի և Ֆրանսիայի պարագայում՝ ոչ մի արտասովոր բան չկա»,- փոխանցեց մեր զրուցակիցը։

Առնոլդ Ստեփանյանն ընդգծեց նաև, որ  տվյալ դեպքում պետք չէ մեծ ուշադրություն դարձնել՝ բողոքի կազմակերպիչ Ճելիձեն հայտնի գործիչ չէ և իրենից ոչ մի կարևորություն չի ներկայացնում. «Վրաստանում կան մարդիկ, որոնք թշնամաբար են տրամադրված ոչ միայն հայերի, այլև Հայաստանի, հայկական բոլոր ուղղությունների նկատմամբ, բայց նրանք մեծամասնություն չեն կազմում»։

Ինչ վերաբերում  է կոնկրետ բողոքի ակցիայի պատճառ դարձած Խուճապի վանքին ու նրա հարակից տարածքներին, մեր զրուցակիցը պարզաբանեց. «Կան տարածքներ, որոնք գտնվում են գրեթե սահմանի վրա, աշխարհագրորեն նրանց դիրքը և պատկանելությունը որոշված ու հստակեցված չեն։ Դրանք վիճելի աշխարհագրական տարածքներ են, որոնց շուրջ երկու պետությունները չեն պայմանավորվել, և հայտնի չէ, ինչպես պետք է կիսել դրանք։ Այդ տարածքները բավականին սուր վիճաբանությունների առիթ են դառնում ոչ  երկու պետությունների հասարակությունների շրջանակներում։ Այսինքն՝ հստակ ու կոնկրետ բաժանում չկա, դրա համար էլ ժամանակ առ ժամանակ նման  դժգոհությունների ենք ականատես լինում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում