Այսօր առավոտյան Հայաստանի ազգային հավաքականն ամբողջ կազմով այցելել է Բուխարեստի հայկական «Սուրբ Հրեշտակապետաց» եկեղեցի։ Հավաքականը հանդիպել է Ռումինիայի հայկական թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս սրբազանի հետ: Եպիսկոպոսն օրհնեց մեր հավաքականին՝ մաղթելով հաջողություն Ռումինիայի հավաքականի հետ խաղում։