Իրանի հարավում դպրոցականների տեղափոխող ավտոբուս է վթարվել։ Կա առնվազն 12 զոհ, ևս 33 մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Նախնական տվյալներով՝ ավտոբուսը, որն աշակերտուհիների էր տեղափոխում Հորմուզգան նահանգից Շիրազ քաղաք (Ֆարս նահանգ), շրջվել է մայրուղիներից մեկում։
Դեպքի վայրում աշխատում են հատուկ ծառայությունները։ Նշվում է, որ վթարի պատճառ է հանդիսացել վարորդի հոգնածությունը։