Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Սերժ Սարգսյանից մինչև Վարդանիկ. Որտեղից է եկել և ուր է գնում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր կխաղա Ռումինիայի հետ: Բուքմեյքերական ընկերությունները այս դիմակայությունում բացահայտ ֆավորիտ են համարում ռումինացիներին: Դաշտի տերերի հաղթանակը գնահատված է 1.4 գործակցով:

Ինչ խոսք, Ռումինիան ավելի ուժեղ է, խաղում է սեփական հարկի տակ, բայց դժվար թե գտնվի Հայաստանի հավաքականի գեթ մեկ երկրպագու, ով սրտի խորքում չհավատա մեր հաղթանակին: Թե Սերժ Սարգսյանը և թե մեր թաղի Վարդանիկը անհամբեր սպասում են մերոնց այսօրվա հաղթանակին: Նույնիսկ ամենաուժեղ մրցակիցների դեմ խաղերում հավատում ենք հրաշքի:

Հայաստանի հավաքականում կան լուրջ խնդիրներ: Խնդիրներ, որոնք լուծում կստանան միայն համակարգային փոփոխությունից հետո: Բայց հիմա խնդիրների մասին խոսելու ժամանակը չէ: Խնդիրները բազմիցս ենք շոշափել, առաջարկել լուծումներ, իրավիճակը շտկելու տարբերակներ: Քննադատությունը, ինչ խոսք, շատերին հաճելի չէ: Բազմաթիվ պատճառներ կարելի է փնտրել պարտությունների և ձախողումների մեջ: Ձախողումներից ոչ ոք ապահովագրված չէ, պարզապես աշխատել է պետք պարտություններից խուսափելու համար:

Ու այսօր մեր հավաքականն ունի հիանալի հնարավորություն՝ ապացուցելու, որ մեր ֆուտբոլային թիվ մեկ ներկայացուցիչն ամենևին ձախողակ չէ: Հաղթեք Ռումինիային և ապացուցեք, որ շատ քննադատություններ ամենևին տեղին չէին, և Մոնտենեգրոյի դեմ անփառունակ ելույթը չի արտացոլում մեր ֆուտբոլի դեմքը:

«Իմ կարծիքով՝ Երևանում 5:0 հաշվով պարտվելուց հետո մենք ապացուցելու բան ունենք: Ինչ-որ բաներ փոխել ենք նախորդ խաղի համեմատ: Կփորձենք իրականացնել մեր մտահղացումները»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանը ասել է Արթուր Պետրոսյանը:

Այս մասնագետը անկախ Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստներից է, մեծ ավանդ ունի ազգային հավաքականում: Չենք կասկածում, որ Պետրոսյանն անմնացորդ նվիրումով աշխատում է հավաքականում որպես մարզիչ: Այս մասնագետի նորամուտը ազգային թիմում պատմական կարելի է որակել: 2:0 պարտվելով՝ մեր հավաքականը գերկամային, նախադեպը չունեցող հաղթանակ տարավ Մոնտենեգրոյի նկատմամբ: Բալկանյան հավաքականից Պոդգորիցայում 4:1 հաշվով կրած պարտությունից հետո ոմանք կարծիք հայտնեցին, որ երևանյան հաղթանակը պատահականություն էր: Վստահաբար կարող ենք ասել, որ հաղթանակը ամենևին էլ պատահականության արդյունք չէր: Պետք է հասկանանք, որ ֆուտբոլում պատահականություններ չեն լինում:

«Իհարկե, պատահականություն չէր։ Երկրորդ խաղակեսում մենք արժանի խաղ ցուցադրեցինք։ Դա ցանկություն էր, աշխատանք էր, և այստեղ պատահականություն չեմ տեսնում։ Ես միշտ ասել եմ, որ մենք ճանապարհի սկզբին ենք և պետք է շատ-շատ աշխատենք, որպեսզի կարողանանք պինդ, բարձրակարգ թիմ դառնալ։ Ես իրատես և լավատես եմ, և այս խաղից հետո ոչինչ չի փոխվելու։ Ես երբեք չեմ ասել, որ մենք մասնակցելու ենք աշխարհի առաջնությանը, քանի որ լավ գիտեմ, թե մենք ով ենք, որտեղից ենք եկել և ինչ է մեզ սպասում։ Այս պարտությունը չի շեղի մեզ մեր ճանապարհից։ Իսկ այդ ճանապարհին լինելու են և՛ հաղթանակներ, և՛ պարտություններ, և եթե պարտությունից հետո կորցնենք մեր լավատեսությունը, ոչ մի բանի չենք հասնի»,- Մոնտենեգրոյից կրած պարտությունից հետո ասել էր Արթուր Պետրոսյանը:

Թե որտեղից է գալիս Հայաստանի ազգային հավաքականը, կարծում ենք, բոլորի համար է պարզ: Իսկ թե ուր ենք գնում և ինչ ճանապարհով՝ պարզ կդառնա շուտով: Ռումինիայի հետ հանդիպումը կտա որոշ հարցերի պատասխան: Ռումինիայում շատերը ցանկանում են, որ իրենց երկրի հավաքականը այսօր խոշոր հաշվով պարտվի, որպեսզի ազգային հավաքականի գերմանացի մարզիչը պաշտոնանկ արվի: Ռումինացի երկրպագուները ուզում են, որ ազգային թիմը գլխավորի լեգենդար ֆուտբոլիստ Գեորգի Հաջին:

Ի տարբերություն ռումինացիների՝ մենք ցանկացած պարագայում ակնկալում ենք հաղթանակ: Հնարավոր է՝ Ռումինիան ունի Հաջիի կարիքը, և ամենևին դեմ չենք լինի, եթե այսօվա մեր հաղթանակից հետո Հաջին գլխավորի ավանդույթներով հարուստ այս երկրի ազգային թիմը: Եթե ռումինացիները ունեն Հաջիի կարիքը, ապա մենք օդի և ջրի պես հաղթանակի կարիք ենք զգում: Հաղթանակ, որը իրավիճակ կփոխի, հույսեր կարթնացնի և վերջապես հպարտանալու առիթ կհանդիսանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում