Friday, 19 04 2024
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա

«Ո՛չ հայկական օկուպացիայի օրինականացմանը»․ ցույց Թբիլիսիում

«Ո՛չ հայկական օկուպացիայի օրինականացմանը» կարգախոսով օգոստոսի 31-ին «Վրաց ազգայնական մշակույթ» կազմակերպությունը Թբիլիսիում` Վրաստանի կառավարության շենքի հարակից տարածքում ցույց է անցկացրել ընդդեմ վրաց-հայկական սահմանազատման (դեմարկացիայի), որի արդյունքում, ըստ ցուցարարների, վրացական տարածքներ են անցնելու Հայաստանին, հաղորդում է Վրաստանի հայալեզու «Ալիք մեդիա» կայքը։

Ցույցի կազմակերպիչներից Գիորգի Ճելիձեն հայտարարել է, թե Վրաստանի կառավարությունը շարունակաբար հարևան երկրներին է հանձնում Վրաստանի տարածքները: «Այժմ հերթը հասել է Խուճապի վանքին և նրա հարակից անտառին: Մենք արտգործնախարարությունից պատասխան ենք ստացել, որ այո՛, իրականում սահմանազատման գործընթաց է ընթանում, ըստ որի՝ Խուճապի վանքն ու նրան հարակից տարածքները մտնում են Հայաստանի Հանրապետության կազմի մեջ: Դա ոչ միայն ամբողջությամբ սուտ է, այլև դավաճանություն: Այլ կերպ չի կարելի կոչել այն, որ մեր կառավարությունը որոշումներ է ընդունում՝ հենվելով Խորհրդային Միության գծած քարտեզի վրա, այն երկրի, որն օկուպացրել է մեր երկրի տարածքը»:

«Ալիք մեդիային» հետ զրույցում Ճելիձեն ասել է, որ «դա բացառապես նախազգուշական ակցիա էր․ «Մեր նպատակն էր կառավարությանը զգուշացնել, որ նման քայլի չդիմի և չշարունակի սկսած քաղաքականությունը»:

Շուրջ 15 րոպե տևած ցույցին մասնակցել է 25-30 հոգի։ Ցույցը, ըստ «Ալիք մեդիայի» վրացալեզու որևէ լրատվամիջոց չէր լուսաբանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում