Institut Le Rosey-ը Շվեյցարիայում գտնվող ամենահին դպրոցներից մեկն է: Այն կոչվում է նաև «թագավորական դպրոց»:
1880թ.-ից սկսած՝ դպրոցը և հարևանությամբ գտնվող ամրոցը պատկանում են մեկ ընտանեկան դինաստիայի:
Դպրոցը երկու տարածք ունի՝ ամառային և ձմեռային: Ձմռանը այն մասնավոր պարապմունքներ է առաջարկում սովորողներին տարբեր մարզաձևերից: Իսկ ամռանը նրանք կարող են ազատ օգտվել լողավազաններից:
Երեխաները, բացի բուն ուսումնական պրոցեսից, կարող են զբաղվել նաև այլ արվեստներով և սպորտով, կարող են խմբերով աշխատել գրադարանում կամ դպրոցամերձ այգում:
Դպրոց կարող է ընդունվել ցանկացած մեկը աշխարհի տարբեր անկյուններից, եթե, իհարկե, հնարավորություն ունենա վճարելու տարեկան 100 հազար եվրո: