Ռուսաստանի զինվորական ուժերի հրամանատարության աղբյուրները հայտնում են, որ Ռուսաստանը մինչ 2018 թվականի ավարտն Ադրբեջանի բանակին կհանձնի հետևակի BMP-3 մարտական մեքենաները։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Դրանց թվի մասին մանրամասներ չեն հաղորդվում, սակայն ռազմական փորձագետների հաղորդմամբ՝ դա կազմում է 2010 թվականին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված և ավելի քան 1 միլիարդ դոլար արժողությամբ համաձայնագրի մաս, որի միջոցով Բաքուն գնել էր նաև T-90C տանկեր, ինքնագնաց հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ծանր կրականետային համակարգեր և մի շարք այլ ռազմական տեխնիկա։