Twitter-ը ջնջել է ճապոնացի @nemuismywife օգտատիրոջ օգտահաշիվը՝ ծառայության կանոնների խախտման համար։ Օգտահաշիվը ջնջվել է առանց վերականգնման իրավունքի։ Նա սպառնացել էր մոծակի կյանքին։
Արգելափակումից մի քանի օր անց օգտահաշվի տերը նոր պրոֆիլ է բացել ու հրապարակել այն թվիթի սքրինշոթը, որի համար իրեն արգելափակել են։ Գրառումն ուղեկցվել է սատկած մոծակի նկարով։
Միկրոբլոգների ծառայությունից դեռևս մեկնաբանություն չի ստացվել։ Ենթադրվում է, որ արգելափակումն իրականացրել է ռոբոտ-մոդերատորը։